Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչ խաղում Սենեգալի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում 5։4 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չէր արձանագրվել։
Ի դդեպ, Սենեգալի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող։