Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը

Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, և այդ իսկ պատճառով նպատակահարմար էր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնել ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով:

«Քանի որ բոլորս ականատես եղանք, որ մեր երկրում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, դրա համար նպատակահարմար է գտնվել նման օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Ինչ վերաբերվում է մեր գործընկերների մտահոգություններին՝ դրանք բոլորը լսելի են, և ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր և այդ խնդիրը պետք լուծվեր: Այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»,- ասաց Մինասյանը:

Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարության մեջ նշվում է, որ այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար:

Freedom House հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը, ըստ կազմակերպության կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում