Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աննախադեպ պատկեր․ Հայաստանի ամենաթանկ թիմն ու ֆուտբոլիստը․․․

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական ակումբները իրականացրին մի շարք նշանակալի գործարքներ, որոնք էապես կփոխեն VBET Պրեմիրեր լիգայի ընթացքը։ Խոսքը հատկապես վերաբերվում է երևանյան երկու թիմերին՝ «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային»: Այս պահին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Փյունիկը» ձմեռային դադարի ընթացքում ըստ էության հավաքագրեց մի նոր թիմ, որը կարող է լուրջ խնդիրներ լուծել որ միայն Հայաստանի առաջնությունում։ Անդրադառնանք իրականացված տրանսֆերներից ամենակարևորներին։ Եվ այսպես, տրանսֆերային պատուհանի ընթացքում «Փյունիկ» տեղափոխվեցին Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, Վենեսուելայի ազգային հավաքականի ներկայացուցիչներ պաշտպան Ալեքսանդր Գոլսալեը, կիսապաշտպան Ռենսո Սամբրանոն, Հայաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Սերժ Դեբլեն, մեր առաջնության բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից Ուրոշ Նենադովիչը։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի նշված ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 1․4 միլիոն եվրո։ Փաստորեն, Երևանյան թիմում հանդես կգան Լատինական Ամերիկայի պետության ազգային թիմի միանգամից երկու ֆուտբոլիստներ ինչը աննախադեպ երևույթ կարելի է համարել։ Ռենսո Սամբրանոն նախկինում հանդես է եկել վենեսուելական «Մոնագասում», «Դեպորտիվո Լարայում» և իսպանական «Վալյադոլիդում»:Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ամերիկյան ՄԼՍ-ի ներկայացուցիչ «Պորտլենդ Թիմբերսը», որտեղ նա հանդես է եկել 2017թ.-ից:

Ռենսո Սամբրանոն Վենեսուելայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում: Ինչպես հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը Սամբրանոն այս օրերին գտնվում էր Վենեսուելայի հավաքականի տրամադրության տակ, սակայն թեթևակի վնասվածքի պատճառով դուրս է մնացել ընդհանուր հայտացուցակից և «Փյունիկին» է միացել ազգային թիմի ճամբարից։ Նշենք, որ Սամբրանոյի տրանսֆերը կազմում է 400 հազար եվրո և նա դարձել է «Փյունիկի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Ալեքսանդր Գոնսալեսը կարիերան սկսել է վենեսուելական «Կարակաս» ակումբում, ապա 2012թ.-ին տեղափոխվել է շվեյցարական «Յանգ Բոյզ», որի կազմում ելույթ է ունեցել մինչև 2015թ.-ը: Այդ ընթացքում նա վարձավճարով խաղացել է նաև շվեյցարական «Աարաու» և «Թուն» ակումբներում: 2016թ.-ին Ալեքսանդեր Գոնսալեսը տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Ուեսկա» ակումբ, այնուհետև մեկական մրցաշրջան հանդես է եկել իսպանական «Էլչեում» և «Միրանդեսում»: 2020թ.-ին կարճ ժամանակահատված խաղացել է Բուխարեստի «Դինամոյում»:Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է իսպանական «Մալագան», որտեղ նա հանդես է եկել նախորդ մրցաշրջանում Գոնսալեսը հանդիսանում է Վենեսուելայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 58 խաղ և խփել 1 գոլ։ Ինչև իրականացրած տրանսֆերային գործարքներից հետո «Փյունիկի» խաղացողների ընդհանուր արժեքը զգալիորեն ավելացել է և հիմա կազմում է 6․11 միլիոն եվրո։ Ձմեռային տրանսֆերային պատուհանը նշանավորվեց «Արարատ-Արմենիայի» ձեռքբերումով։ Երևանյան ակումբը պայմանագիր կնքեց 24-ամյա բրազիլացի կոնտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեիրայի հետ:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։ Պերեիրան հանդես է եկել նաև բրազիլիական Սերիա Ա-ն ներկայացնող «Կուրիտիբա» և Սերիա Բ ներկայացնող «Գուարանի» ֆուտբոլային ակումբներում։Ըստ Տրանսֆերմարկետի Պերեյրայի տրանսֆերային արժեը կես միլիոն եվրո է։ Նա այս պահին Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Նույն աղբյուրի համաձայն «Արարատ-Արմենիայի» խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում 6․2 միլիո եվրո։ Այս հաշվարկում «Փյունիկին» գերազանցելով ընդամենը 90 հազար եվրոյով «Արարատ-Արմենիան» այս պահին հանդիսանում է Հայաստանի ամենաթանկ ակումբը։ Համեմատության կարգով նշենք, որ երրորդ տեղում գտնվող Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 4․73 միլիոն եվրո։Վստահաբար կարող ենք ասել, որ ընթացիկ առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարելու է երկու ակումբ «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»։

Վերջինս այս պահին 32 միավորով երկրորդ է և «Արարատ-Արմենիային» զիջում է 8 միավորով։ Ամեն դեպքում առաջնությա երկորդ հատվածում մրցաշարային աղյուսակի վերին հատվածում սպասվում է թեժ թիմակայություն։

Լուսանկարը՝ «Փյունիկը ՖԱ-ի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում