Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

JTI Armenia-ն ճանաչվել է որպես 2022 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և համաշխարհային մակարդակով

Արդեն ութերորդ տարին անընդմեջ JTI Արմենիա-ն հավաստագրվում է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և աշխարհում՝ գնահատելով ընկերության շարունակական նվիրվածությունն ու նորարարական մոտեցումը աշխատակիցների բարեկեցության հարցում:

Լավագույն Գործատուների Ինստիտուտը հանդիսանում է առաջատար մարդկանց հետ աշխատելու նորարարական փորձի ճանաչման ոլորտում, և այս տարի գնահատել է JTI-ը հատկապես ընկերությունում հավասար հնարավորությունների և հավասար վարձատրության ներդրման համար՝ ինչը 2021 թվականի նոյեմբերին հաստատվել էր EY ընկերության կողմից, երբ վերջիններիս կողմից JTI-ին շնորհվեց Գլոբալ հավասարության ստանդարտի (GES) առաջին վկայականներից մեկը, ինչպես նաև աշխատակիցների բարեկեցությանն ուղղված համաշխարհային առաջատար նախաձեռնությունների համար, ինչպիսիք են ճկուն աշխատանքային միջոցառումները, առաջադեմ գլոբալ ընտանեկան արձակուրդի քաղաքականությունը, որը ներդրվել է 2021 թվականին, և կանանց դերի հզորացման ծրագրի՝ TOGETHER-ը։

«Պատիվ է ևս մեկ անգամ ստանալ Լավագույն Գործատուների Ինստիտուտի կողմից տրվող հավաստագիրը: Ամեն ինչի հիմքում մեր մարդիկ են, այդ իսկ պատճառով մենք նպատակ ունենք նրանց առաջարկել հնարավորինս լավագույն աշխատանքային միջավայր:  Մեր ավելի քան 40,000 գործընկերներին զարգանալու հնարավորություն տալը և նրանց ներուժն իրագործելու համար հարմարավետ պայմաններ ու աջակցություն տրամադրելը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի», – ասաց Սերգեյ Բուքսան, JTI Բելառուսի և Կովկայսյան տարածաշրջանի գործադիր տնօրենը:

«Մենք ուրախ ենք, որ JTI-ը պահպանել է իր տեղը աշխարհի  Լավագույն Գործատուների շարքում: Նրանք պետք է հպարտ լինեն՝ մարդկանց հետ աշխատելու համաշխարային առաջատար լինելու իրենց կարգավիճակով, և այն շարունակական նվիրվածության համար, որ ցուցաբերում են ամբողջ աշխարհում իրենց բոլոր աշխատակիցների բարեկեցությունը բարելավելու համար: Նրանց վերջին հաջողությունը՝ որպես Գլոբալ Հավասարության Գործատու ճանաչվելը, չափանիշ է հանդիսանում, այն ընկերությունների համար, ովքեր նույնպես ցանկանում են դառնալ Լավագույն գործատու»,- ասել է Դեյվիդ Փլինքը, Լավագույն գործատուների ինստիտուտի գործադիր տնօրենը:

JTI-ը մեծ նպատակներ է սահմանել՝ ներկա և ապագա տաղանդներին օգտակար լինելու, աջակցելու և ներգրավելու համար: Կազմակերպությունը կշարունակի կենտրոնանալ աշխատակիցների բարեկեցության վրա՝ հարմարեցնելով և բարելավելով ընկերության աշխատանքային միջավայրը՝ լինի դա գրասենյակում, թե՝ տանը: Ներկա աշխատակիցներին հասանելի կլինեն բազմաթիվ հեռահար թիմային նախաձեռնություններ՝ կենտրոնանալով աշխատանք-կյանք առողջ հավասարակշռության և անձնական զարգացման վրա, իսկ ապագա աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցելու JTI-ի «Make It Bright Challenge» ծրագրիին, որտեղ ամբողջ աշխարհից ուսանողները մրցում են վճարովի գլոբալ պրակտիկայի համար, ինչը կարող է հնարավորություն տալ հետագայում հիմնական աշխատանքի անցնել ընկերությունում: Այս ծրագրերը, ի լրումն համաշխարհային առաջատար այլ նախաձեռնությունների, կամրապնդեն JTI-ի Լավագույն Գործատուի կարգավիճակը:

JTI-ի մասին

JTI-ը ծխախոտի և տաքացվող ծխախոտային արտադրանքի միջազգային առաջատար արտադրող է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 130 երկրներում: Ընկերությանն են պատկանում համաշխարհային թիվ երկու ապրանքանիշ` Winston-ը, ինչպես նաև and Camel-ը (բացառությամբ ԱՄՆ-ի տարածքի): Ընկերության պորտֆելը ներառում է նաև Sobranie, Mevius և LD ապրանքանիշերը: Ավելին, JTI-ը տաքացվող ծխախոտի կատեգորիայի խոշոր դերակատար է Logic և Ploom ապրանքանիշերով: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է ավելի քան 40000 աշխատակից: JTI-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է շուրջ 50 աշխատակից։ JTI-ը հանդիսանում է  Ճապոնական Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ։

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունները համար այցելեք՝ www.jti.com

 

Կարիերայի հնարավորությունների համար՝ https://jobs.jti.com

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում