Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Նրանց անունները հայտնի են` Տարզյան Սարգիս, Բալայան Վարդգես, Պետրոսյան Արմեն, Բաբայան Արթուր, Սարգսյան Հմայակ, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ:
Տեղեկությունը հրապարակել է Արտգործնախարարության խոսնակը: Նա նաև հայտնել է, որ գերիները վերադարձվել են փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար քառակողմ հանդիպման արդյունքում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: