Saturday, 02 03 2024
14:10
Սանդուն հայտնել է Դնեստրի երկու ափերի վերամիավորման հնարավորության մասին
Սանկտ Պետերբուրգում պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կա ԱԹՍ-ի գրոհի վարկած
Անկարան հայտնել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպում դեռ նախատեսված չէ
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի խորհրդարանական խմբակցության հետ քննարկել է արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր
Ոստիկանությունը վարորդներին և ուղևորներին հորդորում է երթևեկելիս պարտադիր ամրակապվել՝ հայտնելով վարչարարությունը խստացնելու մասին
Գազայում վերջին 24 ժամում զոհվել է 92 մարդ
13:10
Մահմուդ Աբբասը կայցելի Անկարա
Եվրամիությանը եւ Ռուսաստանին պարտավորվածության միջակայքում
73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով կալանավորվել է որդին
Դարանակալել է սգո սրահի տարածքում, ապա հարձակվել ու բռնություն գործադրել եղեգնուտցու նկատմամբ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բենզալցակայաններից մեկում․ հնչել է կրակոց
Ադրբեջանը Թուրքիայից առանց մաքսատուրքի լվացքի մեքենաներ ու մոնիտորներ կներկրի
Մյասնիկյան պողոտայում երեք մեքենա է բախվել, մեկը կողաշրջվել է
Արարատ Միրզոյանը մասնակցում է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը
11:50
Իրաքն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել կոալիցիոն ուժերն արաբական երկրից հանելու շուրջ
11:40
Նավթի գներն աճել են – 01-03-24
Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հետ
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները
«Հայաստանին հարկավոր է ձեռնպահ մնալ ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից». Բայրամով
ԵԱՏՄ-ն դեռ հեռու է միասնական արժույթ ներդնելուց, բայց հնարավոր է վճարային միասնական համակարգը. Տիգրան Սարգսյան
Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է սպրինտերին. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Այսօր ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության տարեդարձն է
Էրդողանը շատ ուզում էր սահմանը բացել, հիմա չի ուզում բարկացնել Պուտինին
10:24
Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան և Ռումինիան Սև ծովով էլեկարամալուխ կանցկացնեն
Պրն․ վարչապետ, գնացքից ուշացել եք․ Հայաստանին հայտարարված է պատերազմ
Ջեյհուն Բայրամովն ու Տոյվո Կլաարը հանդիպել են Անթալիայում
Ընդդիմադիրներ են գալիս Իրան՝ Հայաստանի պետականության դեմ սուր շարժելու
Ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքները
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀՖՖ փոխնախագահի որդին ազատվել է զինծառայութունից, բայց ֆուտբոլային կյանքում չկա. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները պետք է բարձր մակարդակով պաշտոնապես ՄԱԿ-ի դատարանին ծանուցեն այս կոպիտ և անդառնալի վնաս հասցնող խախտումների մասին

Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների ու Հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄԱԿ-ի արդարադատության դատարանի (ICJ) կողմից միջանկյալ միջոցների հրապարակումից ուղիղ երկու ամիս անց արդեն ակնհայտ է, որ հակառակ կողմը կոպտորեն խախտում է դրանց առնվազն երկու առանցքային պահանջ.

1. Հայերի հանդեպ ատելության քարոզը պետական ամենաբարձր մակարդակով ոչ միայն չի դադարել, այլև դրսևորվում է նոր, ֆանտազիայի ժանրի գլուխգործոցի հասնող ստահոդ ստերեոտիպներ արմատացնելու և հերթական սերունդ հայատյաց ոգով աճեցնելու միջոցով։ Դա բևեռայնորեն հակասում է խաղաղության հայեցակարգին։

2. Արցախի մշակութային պատմության աղավաղման, մշակութային ժառանգության ուծացման և հուշարձանների վրայից հայկական հետքերը ջնջելու միջոցով հակառակ կողմը շարունակում է պետական մակարդակով, համակարգված ձևով և բացահայտորեն անդառնալի վնաս հասցնել հայկական հուշարձաններին և դրանք ներկայացնել որպես ոչ հայկական։

Մեր իշխանությունները ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի ընթացակարգերի համաձայն պետք է բարձր մակարդակով պաշտոնապես և առանց հետաձգելու դատարանին ծանուցեն այս կոպիտ և անդառնալի վնաս հասցնող խախտումների մասին։ Հապաղումը հղի է տարբեր բնույթի՝ դիվանագիտական, իրավական, անվտանգային և մշակութային անդառնալի հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում