Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Նոր որակի իշխանության բանալին

2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը քաղաքական աստիճանակարգում այդպես էլ չկատարեց մեկ քայլ վեր, ինչը սպասվում էր, բայց թերևս իռացիոնալ սպասումով: Իհարկե քաղաքական ռեֆորմացիայի հարցում հնարավոր է բերել բազմաթիվ օբյեկտիվ պատճառաբանություններ, ընդ որում միանգամայն հիմնավոր, սկսած քիչ ժամանակից, մինչև այդ քիչ ժամանակում նոր իշխանությանը ու հանրությանը բաժին ընկած ահռելի մարտահրավերներ՝ կորոնավիրուսի համաշխարհային վարակ, 44-օրյա պատերազմ, ներքին ու արտաքին այլ մեծ ու փոքր բարդություններ, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, նեղացող միջավայր և այլն: Սակայն, խոշոր հաշվով արդեն իսկ առաջին երկու տարիներին բավականին նկատելի էր՝ դեռ մինչև մեծ մարտահրավերները, որ թավշյա հեղափոխությունը քաղաքական առումով չունի էֆեկտիվության մեծ ներուժ, որովհետև դրա կարևորագույն պայման պետք է լիներ դրանից առաջ եղած ժամանակաշրջանում ընդդիմադիր դաշտում էֆեկտիվ ներուժի ձևավորումը, առկայությունը: Որպեսզի Հայաստանում կառավարող համակարգի փոփոխությունից հետո իրադարձությունը զարգանար քաղաքական էֆեկտիվ ռեֆորմացիայի ճանապարհով, նախ պետք է լիներ այդ ներուժը:

Մինչդեռ, Հայաստանում մինչև 2018 թվականի ապրիլ եղած իրականության առանցքային խնդիրներն ու արատները լոկ իշխող համակարգի կամ իշխանության դաշտում չէին, այլ նաև ընդդիմության՝ իհարկե ոչ առանց իշխող համակարգի «օգնության»: Հայաստանում չկար էֆեկտիվ քաղաքական ընդդիմություն: Էֆեկտիվ ոչ միայն իշխանափոխության հասնելու, այլ նախ և առաջ հասարակության հետ որակապես նոր հարաբերության, բովանդակային, մշակութային նոր խոսակցության և հաղորդակցության ներուժ պարունակող ընդդիմություն, որն իր մասնագիտական կարողություններով իրավիճակի որևէ փոփոխության պարագայում պատրաստ էր համակարգված աշխատանքի: Դա է խորքային պատճառը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը իրավիճակը փոխեց, սակայն չփոխվեց քաղաքական դաշտի դերակատարների վարքը և անգամ իշխանությունը շարունակեց իրեն պահել նախկին համակարգում ընդդիմադիր վարքագծի տրամաբանությամբ: Չգտնվեց քաղաքական ուժ, որը խորապես պատրաստ կլիներ Հայաստանում տեղի ունեցած փոփոխության և արագ կողմնորոշվելով նոր իրավիճակում, աչքի կընկներ դրան համարժեք և ընդհանրապես ներհայկական ու համաշխարհային զարգացումներին համարժեք քաղաքական վարքագծով ու բովանդակությամբ: Եթե լիներ այդպիսի ներուժ, ապա կասկածից վեր է, որ Հայաստանը բոլորովին այլ դիմադրունակություն կցուցաբերեր այն ավելի մեծ մարտահրավերներին, որ եկան 2020 թվականից հետո: Հայաստանում լայն իմաստով էֆեկտիվ ընդդիմության խնդիրը շարունակում է լինել արդիական և մեծ հաշվով Հայաստանում հենց այդտեղ է գտնվում էֆեկտիվ, կենսունակ, որակապես նոր իշխանություն ստանալու բանալին, ինչպես եղել է թերևս նվազագույնը մեկ-մեկուկես տասնամյակ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում