Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Հետընտրական անորոշություն որոշ համայնքներում․ ո՞րն է փակուղային իրավիճակից դուրս գալու ելքը

Անցած տարի, ինչպես գիտենք, ՏԻՄ ընտրություններն ընթացան նոր համամասնական ընտրակարգով, ըստ որի՝ ավագանին  կամ միայնակ մեծամասնություն է ձևավորում ու ընտրում համայնքապետ կամ մյուս ուժերի հետ միավորվելով միասնական թեկնածու է առաջադրում։

Փորձագիտական շրջանակում համոզված են, որ սա ամենաժողովրդավար ընտրակարգն է, սակայն փաստացի ընտրություններից  հետո՝ մինչ օրս Հայաստանի 6 համայնքներում, որից  5-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ չի տարել, համայնքի ղեկավարի ընտրության ճակատագիրն անորոշ է.  կա՛մ դեռևս ղեկավար չի ընտրվել, կա´մ  նոր ընտրություններ են նշանակվել,  կա՛մ էլ ղեկավարի ընտրությունն է վիճարկվում ու բողոքի ցույցերի պատճառ դառնում:

Վարդենիսում, օրինակ,  ընտրություններում երեք ուժ է ավագանի անցել՝ «Քաղաքացիական պայմանագիրը» 13 մանդատով, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10-ով, «Միասնական Վարդենիսը»՝ 4: Վերջին երկու ուժերը իրենց համատեղ 14 ձայնով համայքի ղեկավար են ընտրել Ահարոն Խաչատրյանին: Իր հերթին իշխող «ՔՊ»-ի ավագանին այդ նիստին ինչ-ինչ պատճառներով չի մասնակցել, դիմել է վարչական դատարան՝ համարելով ապօրինի, դատարանն էլ մասնակաի բավարարել է բողոքը: Արարատի մարզի Վեդի քաղաքում, ի տարբերություն մյուս համայնքների, արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել կամ միասնական թեկնածու առաջադրել։

Ամենավատ վիճակը Վանաձորում  է, որտեղ մինչ օրս համայնքապետ ընտրելու համար ավագանին նիստ չի գումարել։  Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում փաստացի իշխանություն չկա։ Նոյեմբերից արդեն 4 ամիս՝ Վանաձորում ավագանին չի գործում: Համայնքը ստիպված կառավարվում է հին բյուջեով, օրինակ՝ աշխատավարձերի վճարումը և այլն, որոշ գործարքներ, սահմանել հաստիքացուցակ, չենք կարող սահմանել տարբեր տեղական վճարներ: Երկրորդ ամիսն է՝ Վանաձորում որևէ մեկը չի կարող թույլտվություն ստանալ շինարարության համար կամ սեփականության վերաբերյալ գործարք կատարել։ Հիշեցնենք, որ առավելագույն ձայներ ստացած Մամիկոն Ասլանյան դաշինքը գլխավորող նույնանուն թեկնածուն  պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով կալանավորվել է ընտրություններից կարճ ժամանակ անց։

Անկախ որոշ համայնքներում ստեղծված խնդրահարույց հետընտրական զարգացումներին՝ իրավապաշտպան Վարդինե  Գրիգորյանը  նույնպես  վստահ է, որ ՏԻՄ նոր համամասնական ընտրակարգն ավելի ժողովրդավար է, իրապես համակարգային բարեփոխումների ներուժ ունի ուրիշ հարց է, որ համայնքները չեն հարմարվում ու ճիշտ չեն ընկալում  այս փոփոխությունը, ապաքաղաքական գործընթացներ ու անհամաձայնություններ են տեղի  ունենում։ «Մյուս կողմից, սակայն, այս պրոցեսները էլ ավելի ժողովրդավարական գործընթացի տրամաբանության մեջ  է այն առումով, որ  ոչ մի հարցում  պարտադրված համաձայնություն տեղի չի ունենում, ինչպես այն ժամանակ, երբ ավագանին որևէ լիազորություն ու  կշիռ չուներ, և մեկ անձից էր  կախված ամեն ինչ,  իսկ  այսպիսով կարևորվում է ավագանիի դերը, մեծացվում է ներկայացուցչական մարմնի լիազորությունները, ի վերջո  հիմք է դրվում անձնակենտրոն ընտրությունից անցում  կատարել  կուսակցական ընտրությունների»,-նշում է իրավապաշտպանը։

Վերջինիս համոզմամբ՝ առաջին փուլի ընտրությունները սպասելի էր, որ  խառն ու անհասկանալի են լինելու, սաբոտաժ, աղճատում ու թյուընկալում է լինելու, իսկ այս արտավոր երևույթների  հիմնական պատճառներից մեկը, ըստ Գրիգորյանի, այն էր՝ ինչպես են կազմավորվում կուսակցությունները. «Շատ հաճախ կուսակցությունների կազմավորումը կատարվում է պատահական ընտրության  սկզբունքներով, անդամների և կուսակցության միջև կապը ձևական ու թույլ  է լինում, ոչ գաղափարական։ Մենք նույնիսկ ականատես եղանք, որ կուսակցությունները հրաժարվեցին իրենց անդամներից, կամ հակառակը, եղան նաև ինքնաբացարկներ, օրինակ՝Վեդիում։ Բացի այդ՝ խնդրահարույց  է մեկ անձի անունով  կեղծ կուսակցությունների ձևավորումը, որոնց հետևում իրականում այլ մեծ կուսակցություններ են, այդ անձն, օրինակ, ինչ-որ խոշոր կուսակցության  ներկայացուցիչ է, բայց իր անունով նոր դաշինք է կազմավորում»։ Մեզ հետ զրույցում Գրիգորյանը  հույս  հայտնեց  որ այս բոլոր արատավոր երևույթները  ժամանակի հետ  կկարգավորվեն, ամեն ինչ  տեղը կընկնի։ Հետևաբար կարիք կա ոչ թե  նոր ընտրակարգի  փոփոխություն կատարելու, այլ մեր մտածելակերպի, որոշակի  կարծրատիպերի և քաղաքական ձևավորված մշակույթը փոփոխել։

«Մի՞թե ավելի ժողովրդավար չի, որ հիմա ավագանիում տարբեր ուժեր ներկայացված կլինեն, իրական բանավեճ, քննարկումներ կծավալվեն, ընդդիմություն կլինի։ Կուսակցությունները  կարող են դառնալ քաղաքական մարմիններ և չի լինի անձով պայմանավորված   քվեարկություն։ Մինչդեռ նախկին մեծամասնական համակարգի դեպքում բոլորը ենթարկվում էին  մի ուժի ու ղեկավարի, ավագանին երբևէ  որևէ  հնարավորություն չուներ ազատորեն  ընդդիմադիր մոտեցումներ ցուցաբերեր և հատուկենտ դեպքեր կարելի է հիշել, որ ավագանին ինչ-որ բանի դեմ է քվեարկել»։

Հարցին, թե ինչու Վանաձորում, որտեղ իշխող ուժը պարտվել է, մինչ այսօր ոչ միայն ձերբակալված է առավելագույն  ձայներ  հավաքած  ուժի համայնքապետի  թեկնածուն, այլև ավագանին բացարձակապես չի գործում, ի պատասխան Գրիգորյանն ասաց. «Ինձ  համար ևս անհասկանալի ու վրդովեցուցիչ է՝ ինչպես ավելի վաղ հարուցված քրեական գործը քննչական կոմիտեն այնքան քնեցրեց, ձգձգեց, որ դատարան ուղարկվելը համընկավ հետընտրական ժամանակի հետ»: Անդրադառնալով ավագանու գործունեության արգելքին՝ նա անհիմն ու անընդունելի է համարում վերաքննիչ դատարանի կողմից  ավագանու  նիստի արգելքը. «Չեմ կարող բացատրել մի բան, որ չի բացատրվում։ Զարմանալի է՝ ինչպես արտահերթ նիստ հրավիրեց, սակայն համայնքապետ ընտրելու փոխարեն  ներկայացուցիչ ընտրվեց»։

Փակուղային իրավիճակից դուրս գալու համար, իրավապաշտպանի կարծիքով, կարող էին գալ համաձայնության և այլ թեկնածու ընտրեին, մինչև Ասլանյանի գործը հանգուցալուծվեր: Բացի այդ՝ վերաքննիչի կողմից կայացված  ավագանու նիստի արգելքի կամայական որոշումը  պիտի փոխվի։

Հարցին, թե եթե իսկապես ժողովրդավարական է այս համակարգը, ապա ինչու են մարդիկ գլխավորապես դժգոհում, որ անարդարացի կերպով իրենց ձայները ոտնահարվում են, ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն  չի ընտրվում, այլ ավելի քիչ ձայն ստացածը։ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ  այս խնդիրը կախված է կուսակցություններից յուրաքանչյուրի կողմից իր ընտրողի առջև թափանցիկ, հաշվետու, պատասխանատու լինելու մակարդակից։ Սա որոշակիորեն կապված է նաև ընտրողների պահաջատիրությունից, քաղաքացիական կեցվածքից։ «Օրինակ՝ կուսակցությունները պիտի մտածեն՝ արդյո՞ք գոհ են իրենց ընտրողները այն քաղաքական դիրքավորումից, նախընտրությունից, որը կատարում են։  Մենք տեսանք, որ անձի անունով դաշինքների դեպքում ընտրողին  շատ էին մանիպուլացնում, խաբում, երբ ակնհայտ էր, որ ցուցակը գլխավորող անձը, թեև առանձին իր անունով կուսակցություն է հիմնել, սակայն այլ կուսակցական պատկանելություն ուներ, ասենք՝ Հայաստան դաշինքի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի:

Նրա կարծիքով՝ կուսակցությունների գործունեության թափանցիկության բարձրացմանը կնպաստի, որոշակիորեն կօգնի  «Կուսակցությունների մասին» օրենքը նաև ՏԻՄ ընտրություններում գործարկվելու ժամանակ, որով նաև ֆինանսավորման աղբյուրների աուդիտ է կատարվելու։ Իրավաշտպան Վարդինե Գրիգորյանն ասում է, որ նախագծի փաթեթը բարեհաջող գործարկվելու պարագայում իսկապես հնարավորություն է տալու  ավելի արդյունավետ, առանց  կուսակցությունների կողմից  ձևական, կեղծ հաշվետվությունների,  ընթացակարգերի՝ կուսակցությունների ֆինանսավորման  աղբյուրները բացահայտող աուդիտ  կատարելու: Սակայն նա ափսոսանք հայտնեց, որ  Հակակոռուպցիոն  հանձնաժողովը  հատկացված ժամկետում չի կարողացել, բավարար ջանք  չի գործադրել համակարգելու այդ աշխատանքները, փաստաթղթերը պատշաճ ստուգման  ենթարկելու: Թե ինչո՞ւ չեն հասցրել, Գրիգորյանն ասաց, որ Հանձնաժողովից   պատճառաբանել են, որ ֆինանսական հատկացումներն են ուշացել, բայց անգամ  հատկացնելուց հետո պարզվում է՝ նրանք նախապատրաստական աշխատանքներ, ուսումնասիրություններ  ընդհանրապես չեն տարել, ամենակարևորը՝ կադրերի հավաքագրումը չեն կատարել: Նրա համոզմամբ՝  պարզապես անհրաժեշտ էր, որ մասնագետները համապատասխան վերապատրաստում անցնեն,  լուրջ վերաբերվեն գործընթացին, մնացածը ժամանակի ընթացքում կկարգավորվեն: Մյուս կողմից էլ՝ նա այս հարցում հաջողելու  համար կարևորում է կուսակցությունների՝ իրենց ընտրողների առջև  բարձր  պատրաստակամությունն  ու պատասխանատվությունը։

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում