Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Համագործակցությունն այդ տարածաշրջանի հետ կուժեղանա երկաթուղային գծի գործարկումից հետո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

 Պարո՛ն Մակարյան,կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները։ Անդրադառնալով ԵրասխՋուլֆաՕրդուբադՄեղրիՀորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին՝ Փաշինյանը նշեց, որ շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները։ Ինչպե՞ս եք գնահատում, որքանո՞վ շահեկան դիրքերում կհայտնվի Հայաստանը երկաթգծի կառուցումից հետո:

-Մեր սահմանից այն կողմ, մոտավորապես 60 կմ հեռու գտնվում է իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտին: Այդ գոտում տարբեր արտադրություններ են բերվում, նաև աշխարհի տարբեր երկրներից: Նաև ենթադրվում է, որ հայկական ընկերություններ կարող են մասնակցել, կամ կարող են գնել ու Հայաստան ներմուծել այդ ազատ տնտեսական գոտում արտադրված արտադրանքները: Ճանապարհը դեպի Թավրիզ, թեկուզ ավտոտրանսպորտով, մոտավորապես 120 կմ է: Այսինքն եթե մենք մինչև Ջուլֆայի հատվածը մոտ 50-60 կմ նաև գնացքի գծով կմոտենանք, ապա մենք շատ մոտ կգտնվենք նաև Թավրիզին: Իսկ Թաքրիզն ու իր շրջակայքը համարվում են Իրանում խոշոր արդյունաբերական տարածքներ, որտեղ կան բազմաթիվ գործարաններ, որոնք բավականին ճանաչում ունեն և լավ արտադրանքներ են թողարկում: Այսինքն տնտեսական առումով Հայաստանի առևտուրն Իրանի հետ այդ մասում շատ կխթանվի: Նաև գնացքով հարմար կլինի, որովհետև Մեղրիի հատվածում որոշակի դժվարություններ կան, իսկ եթե թունելներ կառուցվեն, կհաղթահարվեն նաև այդ բարդությունները, գնացքը նաև եղանակից կախվածություն չի ունենա: Մանավանդ, վերջին շրջանում Իրանի հետ ծավալները աճել են, մոտ 400 մլն դոլարի շրջանառություն ունենք, բեռնատար մեքենաների թիվը շեշտակի աճել էր, տարվա կտրվածքով 48 հազար մեքենա է մտնում, դրանց մի մասը, բնականաբար, կբերվի գնացքով, և դա կարող է էժանացնել ապրանքը: Այստեղ երեք խնդիր կա. առաջինը էժանացնել ապրանքը, երկրորդը, ավելի մեծ քանակի բեռներ բերել միանգամից գնացքով, երրորդը՝ եղանակից կախվածության նվազումը և անվտանգության ապահովումը ճանապարհի իմաստով: Եվ Իրանի հետ առևտուրը կխթանվի:

-Այս ծրագրի կյանքի կոչումը առաջին հերթին կնպաստի հայ-իրանական առևտրաշրջանառության ընդլայնմա՞նը:

 -Այն թիրախը, որ ասում էինք՝ Իրանի հետ շրջանառությունը հասցնել մինչև մեկ մլրդ դոլարի, դա կարող է իրականություն դառնալ, որովհետև բեռների տեսակներ կան, որոնք մեքենաները չի լինում տեղափոխել իրենց չափերի պատճառով, կամ էժան ապրանքներ են, որոնք ֆուռով բերելը թանկ է նստում, գնացքով ձեռնտու է լինում: Այսինքն՝ համագործակցությունն այդ տարածաշրջանի հետ կուժեղանա:

Ադրբեջանի հետ ես առանձնապես հույսեր չեմ կապում, Ադրբեջանի էկոնոմիկան այդքան ուժեղ չի: Մյուս կողմից ադրբեջանցիների հետ առևտուրը դեռ հոգեբանական բարիերներ ունի, բացի այդ, այդ հատվածներում Ադրբեջանը զարգացած էկոնոմիկա չունի, այնտեղից առնելու բան չկա: Լավագույն դեպքում գուցե ինչ-որ գյուղատնտեսական արտադրանքի գնենք: Ավելին, շատ գյուղատնտեսական ապրանքներ կարելի է նույն Իրանից էլ առնել: Իրանը լավ զարգացած գյուղատնտեսություն ունի, նաև ցիտրուսային կուլտուրաների առումով:

-Փաստացի ակնկալիքները դրակա՞ն են երկաթուղու հնարավոր գործարկումից:

-Սպասելիքները շատ բանով կախված են նաև մեզնից: Այստեղ միայն կոմունիկացիան չի, որ մեզ խանգարում է, այլ Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի երկու բանի. Առաջինը, կլանել այլ երկրների տնտեսական ապրանքները, որոնք պետք են իր սեփական կարիքների և սեփական արտադրություններն ուժեղացնելու համար, այսինքն մեր էկոնոմիկան պետք է այնպիսի զարգացում ունենա, որ ավելի մեծ քանակությամբ բեռներ, ավելի բազմազան տեսակի ապրանքներ առնի իր սեփական կարիքների համար: Այսինքն ժողովուրդը պետք է լինի գնողունակ, մյուս կողմից այդ ապրանքները բերվեն այստեղ և վերամշակվեն կամ օգտագործվեն այլ ապրանքներ արտադրելու համար: Երկրորդ, Հայաստանի էկոնոմիկան և ենթակառուցվածքները պետք է լինեն պատրաստ նաև տրանզիտային բեռների համար: Տրանզիտը միայն այն չէ, որ այդ հատվածում գնան, գան, այլ եթե կարող են նաև Հայաստանում մյուս կոմունիկացիաներն աշխատեն, և ինքը կարողանա լուրջ տրանզիտային հանգույց դառնալ, դրան էլ պետք է պատրաստ լինել: Տարիներ շարունակ այդ ճանապարհները կան, իրանական մեքենաները գալիս, գնում են, բայց մենք իրականում ենթակառուցվածքներ չենք ստեղծել: Օրինակ՝ հյուրանոցներ, հոսթելներ, լցակայաններ, խաղային վայրեր, ռեստորան-սրճարաններ, արագ սննդի կետեր և այլն, որոնք կարող էին այդքան հսկայական քանակի մեքենաներին սպասարկել: Այդ մարդիկ ժամերով ճանապարհ են գալիս, հոգնած են, հանգստանալ են ուզում, սնվել են ուզում, իրենց մշակույթին հարազատ ինչ-որ ծառայություններ են ուզում: Մենք այդ ենթակառուցվածքները ստեղծելով կարող ենք հսկայական աշխատատեղեր ստեղծել, զբաղվածություն ապահովել, եկամուտներ ստանալ: Բայց մենք այդ ամենը չենք արել, չորուցամաք թողել ենք, քարուքանդ, ձանձրալի, միապաղաղ ճանապարհներ: Եթե մարդիկ պետք է գնան այդ ճանապարհով, դա պետք է լինի հետաքրքիր, որովհետև եթե կոմունիկացիաները շատանան, էլի կարող է մեր տարբերակը չօգտագործեն, այլ մեր կողքով գնան այդ կոմունիկացիաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում