Հազարավոր երևանցիներ և քաղաքի հյուրեր մասնակցեցին կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտի արարողությանը։ Ներկաները երկարատև ծափահարություններով ու նրա երգերի ներքո ճանապարհեցին Արթուր Գրիգորյանին։
Արարողությանը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:
ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ: