Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նալբանդյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: