Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, փետրվարի 7-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը 7-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելի մանրամասն՝ այստեղ: