Հայաստանում այսուհետ գործելու է Build Up այլընտրանքային կրթության օնլայն հարթակը, որտեղ իրենց ոլորտում որոշակի փորձ ունեցող մարդիկ կկարողանան վերապատրաստվել միջազգային մակարդակի ընկերությունների մասնագետների կողմից (Google, Krisp, Microsoft և այլն)։
Նախագծի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալբերտ Պողոսյանը նշեց, որ Հայաստանյան տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկումներից հետո եկան այն եզրահանգման, որ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս է նկատվում։