Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

«Շուշիի հռչակագրի» վավերացումը հուշում է, որ Երևանը նաև Արցախի հարցով է ստիպված լինելու խոսել Թուրքիայի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Պարոն Մելիքյան, Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։Ավելի վաղ դա արել էր Միլի Մեջլիսը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին այս վավերացումներն ի՞նչ նշանակություն են ստանում, ինչպե՞ս կարող են ազդել գործընթացի վրա:

-Տեղի է ունենում Թուրքիայի կողմից Ադրբեջանը կլանելու գործընթաց և Շուշիի հռչակագրի երկուստեք վավերացումը դրա բաղադրատարրերից մեկն է: Թուրքիայի համար այս համատեքստում կարևոր է ցույց տալ, որ Ադրբեջանի շահեր առնձին գոյություն չունեն՝ դրանք իր՝ Թուրքիայի շահերն են և այդ շահերը պետք է քննարկվեն հենց Թուրքիայի հետ: Ընդ որում, սա Անկարայի հրամայական նախապայմանն է, որը հասցեագրված է ոչ միայն Հայաստանին, այլ նախևառաջ Ռուսաստանին, ապա Իրանին: Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում այս վավերացումները հուշում են, որ պաշտոնական Երևանը նաև Արցախի հարցով է ստիպված լինելու խոսել Թուրքիայի հետ:

-Ինչքանո՞վ կարող է սա լինել պատասխան օկուպացված տարածքների մասին Արցախի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությանը:

-Չեմ կարծում, որ եթե Արցախի խորհրդարանը օկուպացված տարածքներին վերաբերվող օրենքի նախագիծը շրջնառության մեջ չդներ, ապա Անկարան ու Բաքուն «կմոռանային» վավերացնել Շուշիի հռչակագիրը: Իր գործողություններում Թուրքիան առաջնորդվում է շատ որոշակի նպատակներ հետապնդող լայն ընդգրկում ունեցող երկարաժամկետ ծրագրով, որը քայլերի հստակ հաջորդականություն է նախատեսում և ունի որոշ միջազգային խոշոր դերակատարների աջակցությունը:

-Հայկական կողմի արձագանքն այդ հռչակագրի վավերացմանն ինչպիսի՞ն պետք է լինի։ Արդյոք կա արձագանքի կարիք առհասարակ։

-Երևանն ու Ստեփանակերտը ոչ միայն միասնական, այլև գոնե ամեն մեկն իր համար գործողությունների հոդաբաշխ ծրագիր չունեն և այս առումով նրանց արձագանքը, կամ էլ արձագանքի բացակայությունը էական քաղաքական նշանակություն չի կարող ունենալ: Պաշտոնական Երևանը թուրք-ադրբեջանական միացյալ ուժի սպառնալիքի քաղաքականության պատանդն է, իսկ պաշտոնական Ստեփանակերտն էլ եղբայրական Ռուսաստանի բարեխնամ ամուր գրկում է հայտնվել ու ինքնուրույն շարժվելու հնարավորությունը չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում