Պեկին-2022. Պեկինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանից առաջինը մեկնարկի ելավ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
Մեր մարզիկը այսօր կայացած տղամարդկանց սկիաթլոնի (2×15կմ) մրցավազքում 1:23,53.7 արդյունքով գրավեց 47-րդ տեղը: Նշենք, որ մրցումներին հայտավորված 70 դահուկորդներից եզրագիծը հատեցին միայն 49-ը:
Այս մրցաձևում օլիմպիական չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Բոլշունովը: