Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ոչ թե արյուն, այլ դատաստան, ոչ թե խարակիրի, այլ անձնազոհություն

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ճշտված և մեծ մասամբ կեղծ ողբերգական լուրերը հայաստանյան լրահոսում տեղ են գրավում սարսափելի պարբերականությամբ: Այդ ամենն այլևս թողնում է հանրային մեծ պսիխոզի տպավորություն, որը պայմանավորված է սոցիալ-հոգեբանական ծանրագույն իրավիճակով: Դա պատի սինդրոմն է, այսինքն՝ հանրային թե՛ տեսադաշտի, թե՛ պարզապես շնչահեղձության, այսպես ասած՝ «օդ չլինելու» հետևանք: Հասարակությունը չի գտնում լուծումներ: Ամեն առանձին դեպք կարող է ունենալ իր տրամաբանական բացատրությունը, բայց երբ այդ դեպքերը ուղղակի հեղեղում են լրահոսը, դա արդեն խոսում է հասարակական համաճարակի մասին: Ընդ որում, այստեղ խնդիրը սոցիալական ծանր վիճակը չէ կամ անարդարությունները և այլն, ինչը, որպես կանոն, բերվում է իբրև արտագաղթի կամ հուսահատ այլ քայլերի, ինքնասպանությունների կամ կենցաղային բռնությունների բուն պատճառ:

Բուն խնդիրն այն է, որ Հայաստանում փակվել է հեռանկարը, փակվել են ուղենիշները: Ղարաբաղյան պատերազմի առաջին տարիներին հասարակությունն ապրում էր ոչ պակաս ծանր սոցիալ-հոգեբանական պայմաններում, շատ շատերը անգամ հաճախ կանգնել են սովի դեմ երես առ երես: Եղել է ահռելի արտագաղթ, սակայն չի եղել հանրային պսիխոզի ալիք, որպիսին տեսնում ենք այժմ:

Ամենևին պատճառը երկրորդ պատերազմի աղետալի ելքը չէ։ Հակառակը՝ արցախյան երկրորդ պատերազմն ու պարտությունը ոչ թե պետք է այսպես բզկտեր, կազմաքանդեր ու կամազրկեր մեր հասարակությանը, այլ ավելի պետք է ամրապնդեր մեր հավաքական կամքը՝ հանուն վաղվա օրվա, հանուն սերունդների, հանուն հայոց պետականության հավերժության։ Ու բանն այն չէ, որ երկու տասնամյակ, քառորդ դար առաջ չկար Ֆեյսբուք, իսկ հիմա կա: Ամենևին: Խնդիրը ոչ թե Ֆեյսբուքի բացակայությունը կամ առկայությունն է, այլ տեսլականի, հեռանկարի, ինչ-որ տեղ նաև երազանքի, որ կորել է հանրության մոտ:

Երեսուն տարի առաջ մարդիկ ապրում էին անկախ պետություն ստեղծելու մտայնությամբ, ամեն մեկի մոտ՝ յուրովի, սակայն ընդհանուր հասարակական տեսլականով, սպասումով: Ամեն մեկն ապրում էր իր կյանքով, սակայն ապրում էր նաև գիտակցումով, որ երկիրը շարժվում է դեպի անկախություն: Եվ դա առանձնահատուկ ուժ և համբերություն էր տալիս հանրությանը, եթե անգամ որոշակի ինքնախաբեության բաղադրիչով: Այդուհանդերձ, հենց այդ ուժը օգնեց հաղթել Արցախի պատերազմը՝ անհավասար պայմաններում, երբ Ադրբեջանը անհամեմատ ավելի շատ ռեսուրսներ էր տնօրինում, քան հայկական կողմը:

Ներկայումս ոչ թե Ֆեյսբուք կա, այլ հեռանկար չկա: Ավելին, հեռանկարի դեպքում Ֆեյսբուքն ուժ է, գործիք, միջոց, նոր հնարավորություններ: Բայց հեռանկար չկա, չկա իրական էլիտա, որը կյանքի ուղենիշներ և օրինակներ կտա հանրությանը՝ համոզիչ օրինակներ: Ճառերը օրինակ կամ ուղենիշ չեն, որովհետև հանրությունը բացարձակապես այն վիճակում չէ, երբ կարող է «կշտանալ» ճառերով:

Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե դասախոս պաշտոնյաներ, այլ պաշտոնյաներ, որոնք իրենց անձնական քայլերով, անձնական զոհաբերություններով, անձնական նախաձեռնություններով կդառնան հանրային օրինակ, պետության հեռանկարի հանդեպ հավատի, վստահության օրինակ, վարակիչ օրինակ:

Հայաստանում իրադրությունը հասել է մի կետի, երբ հանրությունը կարիք ունի ինքնազոհաբերության պատրաստ էլիտայի: Խոսքը «խարակիրիի» մասին չէ, այլ այն մասին, որ հասարակությունն ուզում է տեսնել պետության հեռանկարի համար զրկանքի պատրաստ, հանուն բոլորի գտնելու ինչ-որ սեփական բան կորցնելու պատրաստ էլիտա:

Թյուր է այն կարծիքը, թե հանրությունը արյուն է տենչում կամ տենչում է, այսպես ասած, դատաստան և այլն: Ամենևին, դա իրականությունը նենգափոխելու շահադիտական փորձեր են՝ պատասխանատվությունը հեռացնելու համար: Հանրությունը վերամոտիվացվելու, պետության հեռանկարի հանդեպ վստահությամբ, հետևաբար նաև ահռելի ստեղծարար էներգիայով լցվելու համար ունի ընդամենը զրկանքի գործնական օրինակ ցույց տվող էլիտայի պակաս:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում