Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Անկախ նրանից, թե քաղաքական ինչ դրսևորումներ կան, բանակը պետք է պատրաստ լինի պատերազմին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռազմական բժիշկ Տիտան Ասատրյանը

Պարոն Ասատրյան, 44-օրյա պատերազմից հետո մենք որոշակի առումով դասեր քաղե՞լ ենք, արդյոք գույքագրել ենք այն խնդիրները, որոնք ունենք զինված ուժերում:

Ես չէի ասի, որ դասեր քաղել ենք, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում ենք, որովհետև համակարգը, որպես այդպիսին, արդեն արմատացած է: Անհնար է մեկ վայրկյանում դնելու այդ ամենը միանգամից փոխել, մարդկանցմտածելակերպը, մարդունընդհանրապես: Պետք է ասեմ, որ դա հենց զորամասային օղակին է ավելի շատ վերաբերում:

Ձեր կարծիքով ի՞նչը պետք է փոխված տեսնենք մեր զինված ուժերում: Մենք տեսնում ենք, որ շեշտը դրվում է ռուսական զենքով բանակը համալրելու, ռուսական զինվորական կրթության վրա: Գուցե սխալը հենց այդտեղից է սկսվում:

Եթե անգամ ռուսական բանակի նման լինենք, ինձ թվում է՝ բավական առաջընթաց կունենանք, որովհետև, տեսնում ենք, որ ռուսական բանակն, այնուամենայինվ, չի զիջում ՆԱՏՕ-ի բանակին: Համենայդեպս, այն, ինչ տեսնում ենք ռուս-ուկրաինական ահմանին, դրա մասին է վկայում: Կամ տեսանք, որ Ռուսաստանը ստեղծեց Ցիրկեն եւ նմանատիպ գերձայնային հրթիռային համակարգեր, որոնք ԱՄՆ-ն դեռ չունի: Ուստի այստեղ խնդիրն այն է, որ մենք շեշտը դնում ենք հենց զենքի վրա, բայց եթե պրոֆեսիոնալներին հարցնենք, կտեսնենք, որ առաջինը ոչ թե զենքն է կարևոր, այլ մարդը, մարդկային գործոնը: Օրինակ, ամերիկյան բանակում ասվում է, որ մարդն առաջին տեղում է, ամեն ինչ մարդու համար է, զինվորականի համար: Մարդկային գործոնն է ծավալված զինվորական գործողությունների հաջողության գրավականը: Այդ ընկալումը մեր բանակում չկա:

Ի՞նչ ձևով կարող ենք խնդիրներին լուծում տալ, ձեր փորձն ի՞նչ է ասում:

Խնդիրները տարբեր բաներով են պայմանավորված՝ տնտեսություն, կրթություն և այլն: Այսինքն սա 1-2 տարվա, 10 տարվա, անգամ 20 տարվ հարց չի, պետք է երկար ժամանակ ընդհանուր ռազմավարություն վարվի, բարելավվի և տնտեսությունը, և կրթությունը, որովհետև լավ կրթությունը, մշակույթը տնտեսությունը ծնում է լավ ռազմական գործիչների, որոնք վերջիվերջո, պետք է զբաղվեն ռազմական արվեստով: Օրինակ, եթե նայեք թե Նապոլեոն Բոնապարտը ինչ կրթություն է ստացել, հետո փիլիսոփայական ինչ գիտելիք է ունեցել, կտեսնենք, որ դրանից հետո է նա դարձել հզոր զորավար: Այսինքն ճիշտ մոտեցում պետք է ցուցաբերվի գիտությանը, կրթության, տնտեսությանն ու բանակին: Այդ ամենը փոխշաղկապված է: Ինչ վերաբերում է նրան, թե ես ինչ ներդրում կունենամ, ես ԱՄՆ-ից եկել եմ 2021-ի սեպտեմբերին: Հիմա ոնց որ դու աբորիգեններին տաս ինքնաթիռ ու ասես՝ դե քշի: Իհարկե, չեն կարողանա քշել: Այսինքն եւ հասարակությունը, եւ զինվորականները, հետեւաբար նաեւ բանակը պետք է պատրաստ լինեն ընկալելու այն, ինչը դու ասում ես: Ցավոք սրտի, դա էլ չկա, երբ դու խոսում ես, իրենք ուշադիր լում են, ասում են՝ շատ լավ է, դե վերջիվերջո, ԱՄՆ-ն է, բայց շարունակում են անել նույն սխալները մեր բանակի համար: Իրենք չեն ընկալում այն գիտելիքն ու փորձը, որը դու բերել ես ու փորձում ես ներդնել: Ինչքան էլ դու ցանկանաս փոխել, եղած համակարգն ավելի հզոր է: Հիմա պետք է համակարգային փոփոխություններ լինեն:

Այսինքն պատերազմից հետո պարտության պատճառները չգույքագրվեցին:

Խնդիրը զինվորականների հոգեբանության մեջ է, իրենք ոչ թե սեփական աչքի գերանն են տեսնում, այլ ուրիշի աչքի փուշը: Իհարկե, բացառություններ կարող են լինել, բայց զինվորականներն իրենց գերագնահատում են՝ մտածելով, որ իրենք անպարտելի են: Այս մեծամասնական հոգեբանությունը ամենամեծ սխալն է, որ իրենք կարող են թույլ տալ: Իրականում կռվող ուժը բանակն է, անկախ նրանից, թե քաղաքական ինչ դրսևորումներ կան, բանակը դրա հետ կապ չունի: Բանակը միշտ պետք է լինի պատրաստ և պատերազմում հաղթի: Անկախ նրանից, թե ինչ քաղաքական որոշում է կայացվել, բանակը պետք է պատրաստ լինի պատերազմին: Երբ մենք տեսնում ենք, որ մեր բարձրաստիճան զինվորականներն իրենց համոզմամբ հայտարարել են, որ բանակը պատրաստ չի եղել կռիվը շարունակելու, դա ճիշտ չէ: Եթե ես լինեի ղեկավարը, պատկերավոր ասած, տեղում կգնդակահարեի նման բան ասողին, Ի՞նչ է նշանակում՝ բանակը պատրաստ չէ կռիվը շարունակելու:

Կարծում եք՝ սկսած գեներալիտետից, վերջացրած ռազմական ուսումնական հաստատություններով, պետք է ամեն ինչ փոփոխության ենթարկվի՞:

Այո, պետք է փոխվի: Ես մի շեշտադրում էլ անեմ. Մեր դպրոցներից, համալսարաններից սկսած երեխաներն ու պատանիները, որոնք ակտիվ են, առաջնորդ են, նրանց փորձում են կոտրել, բերել հլու-հնազանդ վիճակի: Բայց ամերիկյան բանակում այդպես չէ: Ամերիկայում քեզ դաստիարակում են որպես լիդեր, այսինքն դու որպես առաջնորդ ինչ արժեհամակարգ պետք է ունենաս, ձևավորես, որ կարողանաս քո հետևից մարդկանց տանել դեպի մահ: Այսինքն մարդը քեզ վստահի և պատրաստ լինի գնալ քո հետևից պատերազմի դաշտում: Սա շատ բարդ պրոցես է, որը մեր ռազմական ուսումնական հաստատություններում չկա, մեզ մոտ այդպիսի երեխաներին կոտրում են: Արվում է ամեն ինչ, որ քո առաջնորդական հատկանիշները վերանան, որ դու լավ ենթարկվող լինես, ոչ թե մտածես ինքնուրույն և զինվորին առաջնորդես: Օրինակ, զորամասային օղակում հրամանատարների 90 տոկոսը սիրում են ծառայության մեջ ավելի շատ լինել, քան ասենք, ծառայության պետը: Երբ նման հրամանատարը, օրինակ, զոհվում է, մնացածը չգիտեն ինչ անել, որովհետև սովոր չեն կայացնել ինքնուրույն որոշումներ և դրանք իրականացնել: Իսկ, օրինակ, Ամերիկայում այդպես չէ, Ամերիկայում հրամանատարը դնում է խնդիր, սակայն խնդրի տեխնիկական մասն իրականացնում են գումարտակի հրամանատարը, վաշտի հրամանատարը և այլն: Օրինակ, բուժկետում մի սարք փոխելու համար մինչև պաշտպանության բանակի հրամանատարը պետք է թույլ տա, բայց դա այնպիսի խնդիր է, որ զորամասի հրամանատարը կարող է անել, այլ ոչ թե այդ հարցով դիմի նախարարին կամ բանակի հրամանատարին, թե՝ թույլ կտա՞ս էս բանը փոխեմ, թե ոչ: Հարցեր կան, որ պետք է վստահվեն ենթակա ստորաբաժանումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում