Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մեծ աղետ է սպասվում, եթե խելքի չգանք. Գիտական ներուժը շարունակում է ջախջախվել սխալ քաղաքականությամբ

«Առաջին լրատվական»-ը գիտության բնագավառում մեկնարկած ծանրակշիռ նախագծի խնդիրների մասին զրուցել է կենսաֆիզիկոսների միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ, Կենսաֆիզիկայի, կենսատեխնոլոգիայի և Շրջական միջավայրի անվտանգության մասնագիտություններով գիտության և հետբուհական կրթության միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցի ղեկավար Սեներիկ Հայրապետյանի հետ, ով բաց նամակ է հղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին, ՀՀ ԱԱԾ Տնօրեն՝ Ա. Աբազյանին, Պետական Վերահսկողության ծառայությանը ՝ ուշադրություն հրավիրելու ՀՀ ԿԳՄՍ-ի Գիտության պետական կոմիտեի գիտաավերիչ գործունեությանը, որով գիտությանը հատկացվող միլիարդավոր գումարները ենթարկվում են խմբակային թալանի, մասնավորապես ընդգծվել էր նաև, որ պետական կոմիտեի կողմից հիմնարկների բազային գումարները բաշխվում են կամայականորեն, առանց համապատասխան գիտական փորձագիտության, իսկ թեմատիկ ֆինանսավորումը և գիտության աջակցման այլ գումարները բաշխվում են կեղծ փորձագիտությամբ: Գիտնականը նշել էր,որ պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցի 9 երկրների առաջատար համալսարաններին ՝ օբյեկտիվ փորձագիտության ենթարկելու նշված ուղղություններով ԳԿ—ի կողմից ֆինանսավորվող թեմաները և բացահայտել խմբակային սկզբունքով ձևավավորված ներկա ԳԿ-գիտաավերիչ բնույթը:

Պրոֆեսոր Հայրապետյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց գիտության կոմիտեի մասին իր դիքորոշումը՝ ևս մեկ անգամ ընդգծելով. «Ինչպե՞ս կարող է օբյեկտիվ,պատշաճ փորձագիտական վերլուծություն անցկացնել ու գնահատել մի կոմիտե, որի նախագահն ինքը կասկածելի գիտական կենսագրությամբ և հետագծով, լաբորանտի մակարդակի գիտնական է: Պատահական չէ, որ իր որոշումները բացառապես կամայական են, սուբյեկտիվ, անարդար ու անարհեստավարժ՝ հիմնված թայֆայականության, ծանոթ-բարեկամի սկզբունքների վրա: Նրանց ողջ քաղաքականությունն ընդհանուր առմամբ այդ ոգով ու տրամաբանությամբ է»:

Գիտնականը հավաստիացրեց, որ իր ասածները ապացուցելի են, հասանելի ու տեսանելի բոլորի համար, և յուրաքանչյուրս կարող է ինտերնետի միջոցով ծանոթանալ ցանկացած գիտնականի գործունեությունը, ռեյտինգին և կհամոզվի, թե ովքեր, ինչ մակարդակի գիտնականներ և ինչ թեմատիկ ուղղվածության, կասկածելի արդյունավետությամբ ու բովանդակությամբ, ոչ պետքական աշխատանքներ են ստանում մեծ ֆինանսական աջակցություն: Այսինքն, ըստ նրա, բացարձակապես հաշվի չի առնվում այդ հետազոտությունը՝ որևէ ոլորտի զարգացմանը կնպաստի, ի՞նչ չափով է նորարական, արդիական ինչի կծառայի կամ մեր առաջնահերթ կարիքներին ուղղվա՞ծ է, թե՞ ոչ:

Բացի այդ՝ նա համոզված է, որ գործ ունենք կոռուպցիայի բացահայտ ռիսկի դրսևորման հետ: Պատահական չէ, որ իր բաց նամակն ուղղված է ԱԱԾ-ին ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ամենակոշտ բնորոշումով, որ դեռևս չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրում դա ազգային դավաճանություն է: Գիտնականը համոզված է, որ երկիրը հայտնվել է այս ծանր, նվաստացուցիչ իրավիճակում, որովհետև պատերազմում քոչվոր ցեղից կրած ջախջախիչ պարտությունը առաջին հերթին գիտության ոչնչացված լինելու հետևանք էր: Ավելի պարզ դարձնելու համար խնդիրը՝ նա անձնական օրինակը բերեց, թե ինչպես են պաշտպանական բնագավառում իր շատ կարևոր առաջարկը, որն այս պատերազմի ընթացքում կիրառվել է, այն ժամանակ տգետ կերպով է հետազոտության ենթարկվել և սխալ ֆինանսական գնահատական է տրվել, հետո՝ մերժվել ֆինանսական խնդիրների պատճառաբանությամբ: Նա ասում է, որ բարձր տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները ևս բացահայտել էին կոմիտեի այդ ոչ արհեստավարժ, փնթի մոտեցումը: «Ամբողջ խնդիրն ու ցավն այն է, որ արդյունքում ապօրինի կերպով մսխվում են նախագծերի ֆինանսավորման համար նախատեսված գումարները: Արդեն պարզ է, որ յուրացվում են գիտաավերիչ խմբակների կողմից: Այս է պատճառը,որ ամենալավ, օժտված ու շնորհալի գիտնականները գնում են երկրից, այստեղ մնում են միջակները, որովհետև հենց իրենք են իրենց կապերի ու ճարպկության շնորհիվ առաջ ընկնում, ավելի գնահատվում: Մեծ աղետ է սպասվում, եթե խելքի չգանք: Գիտական ներուժը ջախջախված է և շարունակում է ջախջախվել»,-ասում է պրոֆեսոր Հայրապետյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի իր նամակի պատասխանանի հետ կապված, ի՞նչ պատճառաբանությամբ են զրկել ֆինանսավորումից նա նախ նշեց, որ չէր դիմի այս քայլին, եթե դույզն-ինչ լավատես լիներ նախարարության արձագանքի առումով, քանի որ նախարարն ինքն էլ այնպիսի բարձրակարգ գիտնական չէ (ընդամենը 7հոդվածի հեղինակ է) և հարց է, թե այս պարագայում ինչպես կարող է հասկանալ, ընդունել իր նման գիտնականներին և իր ղեկավարած բարձրակարգ գիտնականների անդամակցությամբ կենսաֆիզիկոսների կենտրոնը և չզրկեր ամբողջությամբ ֆինանսավորումից՝ անգամ չնչին կոպեկներից: Թե ինչ հիմնավորմամբ են անարդյունավետ համարել և զրկել ֆինանսավորումից, Հայրապետյանն ասում է՝ անհեթեթ պատճառաբանությամբ. իբրև թե նախապես չենք դիմել այնպես, ինչպես որ հարկն է: Մինչդեռ, նրա համոզմամբ, ֆինանսավորումից զրկելը պայմանավորված է իրենց մշտական քննադատական դիրքորոշումներով և որոշող կոմիտեի տգիտությամբ և վախերով:

Մենք հետաքրքրվեցինք՝արդյոք տեղեկությու՞ն ունի գիտնականը, թե հետազոտական ինստիտուտների ողջ գործընթացն է այդպես կազմակերպվում, նա վստահաբար դրական պատասխան տվեց՝ ասելով, որ համոզվելու համար կարող են գնալ այլ ինստիտուտներ և տեսնեն՝ ինչպես են գնահատել ինստիտուտների աշխատանքը, ինչպես են տարակարգն ու ատեստավորումն անցկացրել, ում կոչումն ինչի համար են պահպանել, ումը՝ոչ, կտեսնեն որ հազվագյուտ մարդիկ են լինելու, որ համապատասխանելու են այդ չափանիշներին, որ դրանք հիմնականում իրենց մերձավոր շրջանակի մարդիկ են, անգամ մի նշանակալի հոդված չունեն կամ էլ միջազգային որևէ ամսագրում հոդված չեն տպել: Նա, որպես օրինակ, մատնաշեց մոլեկուրիալ կենսաբանության ինստիտուտի և մի քանի այլ հետազոտական ինստիտուտների խնդիրները, ի՞նչ ուղղությամբ և արդյունավետությամբ են գործում այդ ինստիտուտները, ի՞նչ գիտնականներ ունեն, ի՞նչ միջազգային գիտաժողովներում են հանդես եկել, ի՞նչ ռեյտինգ ունեն, այն դեպքում, երբ իր կենտրոնից 5անդամ միջազգային զեկույցներ ունեն:

Մենք հակադարձեցինք, որ ներկայումս իր նշած բարձր ցուցանիշները երիտասարդ գիտնականների հարցում կիրառելը արդյոք ճիշտ է, արդյոք պատճառ չի դառնա,որ խթանելու, խրախուսելու փոխարեն՝ նրանք հիասթափվեն և չզբաղվեն գիտական գործունեությամբ, նա պատասխանեց՝ կարելի է մտածել այդ ուղղությամբ և հատուկ չափորոշիչներ կիրառել երիտասարդների, հատկապես սկսնակների համար և ըստ դրա աշխատավարձեր սահմանել այնքան, որը միաժամանակ խթանիչ ազդեցություն կունենա:

Բացի այդ, ըստ նրա, թեև ամպագոռգոռ հայտարարում են, որ աշխատավարձերը զգալի բարձրանալու են, սակայն մյուս կողմից՝ խիստ սահմանափակ թվով մարդիկ են ստանալու իրականում բարձր աշխատանք, մնացածի դեպքում բարձրացումն էական չի լինելու: «Հաշվի առնելով,որ ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկագիտության ամբիոնի վարիչն եմ, նշանակում է՝ այս քայլով դեմ են հենց այս հեղինակավոր միջազգային կառույցին: Բայց, մյուս կողմից, ամբողջ տարին խնդրում են, որ Ադրբեջանին ստիպի հայկական մշակութային ժառանգությունը պահպանի, գնում, նկարվում են ու սահմանափակվում են դրանով:

Հայրապետյանն այս խնդիրը կապում է նաև ղեկավարների խիստ քաղաքականացված լինելը, կուսակցական նեղմտությամբ և շահերով առաջնորդվելը, որպեսզի ավելի օբյեկտիվ և ազնվորեն կառավարեն ոլորտը, քաղաքականություն մշակեն, ոչ թե կամայական, անպատասխանատու, սին ինքնավստահությամբ ավելի մեծ վնաս հասցնեն բարեփոխման անվան տակ, օրինակ՝ փակեն ամենակարևոր հետազոտական կենտրոնները, օրինակ՝ ֆիզիոլոգիական ամբիոնի և շատ այլ ամբիոնների տնօրենների կենսագրությունը, տեսեք ինչքան հոդված ունեն, ինչ միջազգային նշանակության հետազոտություն են կատարել, շատ հաճախ՝ոչ մի, բայց չգիտես՝ ոնց տնօրեն են: Ավելին՝ նա համոզված է, որ այսպիսի մտածելակերպը ազգային դավաճանության արտահայտություն է, ազգային անվտանգության հարց և պետք է խստորեն մերժվի, որպեսզի տգիտությունը չջախջախի գիտությունը: Ընդհանրապես գիտնական, արվեստագետ, թե´ արտիստ, եթե մտնում են քաղաքականության մեջ, նրանք ինչ-որ չափով կորցնում են պրոֆեսիոնալիզմը, որովհետև անհամատեղելի են դրանք այն պատճառով, որ գիտնականը պետք է զբաղվի,մտածի միայն իր գործի մասին, ամբողջ ժամանակն ու ուշադրությունը առարկային տրամադրի, որ լավ արդյունք ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում