Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արևմուտքը Թուրքիային հստակ զգուշացնում է, որ նոր սխալներ թույլ չտա

ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատել է իր խիստ առարկությունները Թուրքիայի կողմից ռուսական C-400 պաշտպանական համակարգերի ձեռքբերման հարցում և քննադատել Անկարային՝ «վերջին մի շարք հակամարտություններում ներգրավվածության» համար։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակիցն է, որի հետ մենք կիսում ենք բազմաթիվ ռազմավարական շահեր։

Միաժամանակ, կան ոլորտներ, որում Պետքարտուղարությունն անհամաձայնություններ ունի։ Անկարայի ներգրավվածությունը վերջին որոշ հակամարտություններում օգտակար չէ և խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը»,- գրել է Պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի մի բարձրաստիճան պաշտոնյա՝ ի պատասխան ծագումով հույն ամերիկացի կոնգրեսական Քրիս Պապպասի հարցի։

«Պետքարտուղարությունը շարունակում է իր խիստ անհամաձայնությունը հայտնել C-400-ներ ձեռք բերելու՝ Անկարայի որոշման հետ և զգուշացնում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի հետագա գնումները կարող են հանգեցնել լրացուցիչ պատժամիջոցների»,- ասվում է բյուրոյի ներկայացուցչի պատասխանում։ Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա՝ իր արտաքին քաղաքականությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի թիրախներին համապատասխանեցնելու համար։ Ինչ վերաբերում է նոր F-16 կործանիչների ու արդիականացման սարքերի գնման վերաբերյալ Անկարայի դիմումին ԱՄՆ կառավարության պատասխանին, նամակում ասվում է, որ «Պետքարտուղարությունը դեռ հնարավոր վաճառքը դիտարկելու վաղ փուլում է»՝ հավելելով, որ «ցանկացած վաճառք պահանջում է Կոնգրեսի ծանուցում, եթե այն հաստատեն»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքերով՝ նոր չէ Միացյալ Նահանգների դժգոհությունն այն մասին, որ Թուրքիան Ռուսաստանից C-400 է գնել, Սիրիայում ինչ-որ գործողություններ է իրականացրել, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին․«Դա Միացյալ Նահանգների հայտնի դիրքորոշումն է և այն չի փոխվել։ Հիմա այդ մասին հիշեցնում են, որ Թուրքիան փոխի իր քաղաքականությունը։ Հայաստանը կարող է այս իրավիճակից օգտվել և անել այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում Թուրքիան լինի ավելի զիջողական, ավելի հանգիստ իրեն պահի, նախապայմաններ չդնի՝ քանի որ Միացյալ Նահանգների այդ զգուշացումը շատ լուրջ զգուշացում է։ Միացյալ Նահանգները նաև դիմել է Չինաստանին, որպեսզի վերջինս չաջակցի Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը, նաև զգուշացրեցին, որ հակառակ դեպքում չինական ընկերությունները պատժամիջոցների տակ կհայտնվեն։ Ուզում եմ ասել, որ հիմա Ռուսաստանի հետ հակամարտությունը շատ լուրջ փուլ է մտել։ Արևմուտքը համախմբվել է և ուզում է Ռուսաստանին իր տեղը դնի, թույլ չտա, որ պատերազմ լինի։ Արևմուտքն արդեն հոգնել է Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ արևմուտքը հստակ զգուշացնում է՝ Թուրքիային, որ նա նոր սխալներ թույլ չտա․«Այս հիշեցումները ես կապում եմ դրա հետ։ Ասում են՝ քեզ ճիշտ պահի։ Իսկ ո՞րն է այդ ճիշտը․ առաջինը որ այս հակամարտության մեջ Թուրքիան ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների կողմը լինի, նաև՝ հայ-թուրքական հարաբերություններում գնա իրապես հարաբերությունները նորմալացմանը։ Պարզ է չէ՞, որ այդ հարաբերությունները նորմալացումը կապված է առաջին հերթին Թուրքիայի դիրքորոշումից։ Թուրքիան եթե ուզենա՝ նորմալացումը կլինի, եթե ոչ՝ ոչ մի բան էլ տեղի չի ունենա։ Այսինքն՝ այս մեսիջը մի քանի այդպիսի ուղղություններ ունի։ Մենք պետք է այս ամենը օգտագործենք՝ բանակցությունների ժամանակ զիջումների չգնանք, միաժամանակ կոչ անենք, որ Թուրքիան բացի սահմանը՝ առանց նախապայմանների»։

Միևնույն ժամանակ քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանը ևս դուրս չի մղվելու հայ-թուրքական հարաբերությունների գործընթացից․«Չմոռանանք, որ հենց ինքը Ռուսաստանը Թուրքիային բերեց տարածաշրջան։ Ռուսաստանն է ստիպում, որ ճանապարհներ բացենք, հարաբերություններ կարգավորենք։ Երկրորդ՝ անընդհատ չենք կարող թեքվել ու Ռուսաստանից ինչ-որ բան սպասել, պետք է ինքնուրույն քայլեր անենք։ Ռուսաստանն էլ հիմա ակտիվ աշխատում է Թուրքիայի հետ, ես այստեղ խնդիր չեմ տեսնում։Այլ հարց է, որ ինչ-որ ժամանակ հետո միգուցե Ռուսաստանը վախեցած լինի, որ իր ազդեցությունը կթուլանա, բայց թող իրենք մտածեն։ Հիշեցնեմ՝ իրենք բերեցին Թուրքիային ղարաբաղյան հակամարտության գոտի, թույլ տվեցին, որ աջակցի Ադրբեջանին պատերազմի ժամանակ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում