Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Արցախում հասկացել են՝ Ռուսաստանն անվերջ չի կարող լինել իրենց անվտանգության երաշխավորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին այցելել էր Պաշտպանության նախարարություն և մասնակցել ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին: Բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված իր խոսքում երկրի ղեկավարը նախ շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի տոնի կապակցությամբ, նշել, որ Հայրենիքի անվտանգության գործում Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության, ինչպես նաև զինվորականների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:

«Մենք ապրում ենք շատ բարդ մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ: Մենք գիտակցում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել: Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, համոզված եմ, ձեզ հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,- ասել է նախագահը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ քանի որ անհասկանալի է Արցախում գտնվող ռուս խաղաղապահների ճակատագիրը հինգ տարի հետո,  բանակաշինության վերաբերյալ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները շատ բնական են․ «Մի փոքր անհասկանալի է, սակայն, թե ովքեր են ծառայելու այդ բանակում քանի որ գիտենք, որ Արցախի բնակչությունը սահմանափակ է, իսկ պատերազմից հետո էլ ավելի պակասեց։ Բայց ես կցանկանայի այդ  հայտարարությունը կապել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության հետ, երբ նա ասաց, որ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Այնպես որ կարծես թե Արցախում արդեն հասկանում են, որ Ռուսաստանը անվերջ չէ իրենց անվտանգության երաշխավորը և անհրաժեշտ է գտնել անվտանգության պահպանման իրական ու գործուն մեխանիզմներ։ Լավ է, որ այդ մեխանիզմները նորից սկսում են կապել բանակի, Հայաստանի  կողմից անվտանգության ապահովման հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն հարցին, թե ինչպես Ռուսաստանն ու Ադրբեջանը կվերաբարեն Արցախի բանակաշինության գործընթացին, Ղևոնդյանը պատասխանեց․ «Բնական է՝ Ադրբեջանը դրան բացասական կնայի ու կփորձի թույլ չտալ։ Պետք է վստահ լինենք, որ հենց այդպես էլ լինելու է, փորձենք գտնել տարբերակներ շրջանցելու Ադրբեջանի կողմից ստեղծված խնդիրները։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ես չեմ կարծում, թե լինեն լուրջ խնդիրներ։ Մենք տեսնում ենք, որ տարբեր ճակատներում Ռուսաստանն արդեն իսկ կարծես նահանջում է իր դիրքերից՝ սկսած Ուկրաինայից։ Եվս մեկ գլխացավանք նրան անհրաժեշտ չէ, այդ պատճառով էլ Ռուսաստանն ընդհակառակը՝ բավականին  չեզոք կվերաբերի այդ պրոցեսին, եթե Հայաստանն էլ դրան սատարի»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն  Արցախի նախագահի դիրքորոշումը համարում է դրական տեղաշարժ, բայց նաև ընդգծում է՝ այն որոշ առումով ամբողջական չէ․ «Իհարկե ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում ներկա պահին ունի կարևորություն, բայց այստեղ կա մեկ դեֆեկտ։Նրանք չունեն միջազգային մանդատ, այդ մանդատով նրանց ֆունկցիաները սահմանված չեն և երրորդը՝ միջազգային հանրություն  այդ զորքերի ներկայության պայմաններում այն պատշաճ դերակատարությունը չունի, որը կարող էր ունենալ։ Հետևապես հարցին համալիր լուծում տալու համար այդ հարցերը պետք է քննարկվեն։ Այստեղ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չափազանց կարևոր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ռուբեն Մեհրաբյանը ևս կարծում է, որ Բաքուն բացասաբար կարձագանքի Արցախի կողմից բանակաշինությանն ուղղված աշխատանքներին․ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մակերեսային  են այն պատճառները, որ Մոսկվան պետք է այնուամենայնիվ ըմբռնումով մոտենա դրան։ Նախևառաջ իր գործը կթեթևանա, երկրորդը՝ ինչ-որ տեղ կզսպի Ադրբեջանին ու նրանք լրացուցիչ անգամ կմտածեն ինչ-որ սադրանքներ հրահրելուց առաջ։ Բացի դրանից՝  նրանք պարզապես հայերին չեն կարող բացատրել, թե ինչու դա պետք է հայերը չանեն, երբ կա դրա ուղղակի պատճառն ու անհրաժեշտությունը։ Այստեղ այո՛, շատ դրական է այն փոփոխությունը, որը տեղի է ունենում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման մեջ»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում