Thursday, 28 03 2024
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Սերժ Սարգսյանի պարզաբանման հակառակ երեսը. հարված Նժդեհով

Ռուսական մեդիատիրույթը շարունակում է համառորեն խաղարկել Գարեգին Նժդեհի «կենսագրության» թեման, նրան շարունակելով մեղադրել «հիտլերականության» կամ «ֆաշիզմի» հետ գործակցելու համար: Ինչպես հայտնի է, հերթական բռնկման առիթ է հունվարի 28-ին՝ հայկական բանակի օրը Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ֆիլմի ցուցադրությունը: Թեմային միացավ ընդհուպ Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը: Սակայն, թերևս պարզունակ կթվա, որ ռուսական մեդիատիրույթում արդեն օրեր շարունակ թեմայի խաղարկումը կամ շահարկումը լոկ ադրբեջանական պատվեր է: Ոչ, բանն այն չէ, որ ռուսական մեդիատիրույթը ենթակա չէ այդ պատվերներին: Ենթակա է, այն էլ ինչպես:

Խնդիրն այն է, որ հետևողական կիրառումը վկայում է, որ պատվերը հարակից գործոն է, իսկ խորքում՝ քաղաքական պահանջարկն է, որ կա Ռուսաստանում; Հետևաբար, առնվազն իբրև հնարավոր վարկած հարկ է թերևս դիտարկել այդպիսի քաղաքական պահանջարկի հնարավոր մոտիվ կամ առիթ, թե ինչու՞ է տեղի ունենում հերթական բռնկում-խաղարկումը: Լայն իմաստով, թերևս անկասկած է այն, որ Նժդեհի թեման Ռուսաստանի համար Հայաստանին «մեղադրանք» ներկայացնելու բացառիկ, հազվադեպ հնարավորություն է: Ռուսաստանի համար այդ խնդիրը կարևոր է, հաշվի առնելով այն քաղաքականությունը, որ Մոսկվան վարում է հետխորհրդային ամբողջ ընթացքում և հատկապես ՌԴ նախագահ Պուտինի իշխանությունը ստանձնելուց ի վեր, և առավել ևս վերջին 10-15 տարիներին: Այդ քաղաքականությունը հիմնված է Հայաստանի սուբյեկտության հաշվին ռեգիոնալ հարցեր լուծելու տրամաբանության վրա: Ոչ միայն դրա վրա, իհարկե, բայց՝ նաև դրա վրա, ընդ որում զգալի և առանցքային հարցերում:

Հայաստանի անվտանգային միջավայրում վերջին 10 տարիների ընթացքում տեղի ունեցողը դրա ծանր և ակնառու վկայությունն է՝ 44-օրյա պատերազմի ցավագին գագաթնակետով: Ահա այդ պարագայում, Ռուսաստանն անշուշտ անհաղորդ չէ Հայաստանի հանրային տրամադրություններին, ըստ այդմ լավ է պատկերացնում Հայաստանի հանրության, հայ ժողովրդի մեղադրականները, դրանց հիմնավորվածությունն ու արդարացիությունը, ինչպես նաև մեծ իմաստով դրանց ազդեցությունը իր շուրջ եղած մթնոլորտի վրա: Այդ պարագայում, կամ մնում է հայցել ներողամտություն և «թողություն», կամ գտնել մեղադրանքը «շրջելու» հնար: Եվ ահա, նժդեհյան թեման Ռուսաստանի համար դրա լավագույն հնարավորությունն ու առիթն է՝ իհարկե իրենց պատկերացումներով: Դա առավել ևս «հրաշալի» առիթ ու լուծում է, եթե կա նաև դրա համար վճարելու պատրաստ սուբյեկտ՝ Ադրբեջանը, Ալիևը: Սակայն, դառնանք կոնկրետ դրվագին՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հանկարծ: Իհարկե հնարավոր է տարբեր պատճառներ, սակայն դրանց թվում արժե դիտարկել թերևս մեկը, որը առաջին հայացքից կարող է դուրս մնալ ուշադրությունից:

Սերժ Սարգսյանի թիմակիցները նախորդ շաբաթ ազդարարեցին, որ Սարգսյանը հունվարի վերջին կպատասխանի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին արցախյան գործընթացի վերջին տարիների, իսկ ավելի կոնկրետ՝ հետերկուհազարտասնվեցյան զարգացումներին: Իսկ այստեղ հարկ է ուշադրություն դարձնել ժամանակային հանգամանքին: Դա մի ժամանակահատված էր, երբ Ռուսաստանը ձգտում էր ամբողջությամբ իր ձեռքը վերցնել իրավիճակը արցախյան գործընթացում, հետևաբար դրա զարգացումների համար ՌԴ պատասխանատվությունն ու դերակատարումը իսկապես  առանցքային է: Հետևաբար, եթե իրադարձությունները զարգացել են Հայաստանի համար ոչ շահեկան հունով, ապա այստեղ առանցքային է ՌԴ դերը: Ի դեպ, հատկանշական է, որ հենց այդ ժամանակահատվածում նաև ՌԴ-ն «որսաց» Երևանում Նժդեհի արձանի տեղակայման հանգամանքը և սկսեց այն օգտագործել Հայաստանին մեղադրելու, այլ կերպ ասած՝ Հայաստանի դեմ իր քայլերը անուղղակի արդարացնելու համար: Այդպիսով, Հայաստանում ծավալվող բանավեճը, որ պայմանականորեն կարող ենք «անվանել» «Փաշինյան-Սարգսյան» բանավեճ, Ռուսաստանի համար կարող է պարունակել որոշակի ռիսկեր: Իհարկե միամտություն է մտածել, թե Փաշինյանը կամ Սարգսյանը ուղիղ ձևով մատնացույց կանեին Մոսկվայի դերը, սակայն «բացահայտումների»  ընթացքում կարող էին տողատակում հնչել մտքեր, գնահատականներ, որոնք հանրությանը կարող էին տալ այսպես ասած «մտորելու նյութ»: Առավել ևս Սերժ Սարգսյանի պարագայում, որը այլևս չլինելով իշխանություն և թերևս չունենալով իշխանության հավակնություն և հույս ընդհանրապես, կարող է զգալիորեն ավելի անկաշկանդ լինել իր հայտարարություններում կամ ձևակերպումներում, իհարկե համեմատության կամ հարաբերականության մեջ: Բայց, դա էլ կարող է բավարար լինել հանրությանը անհրաժեշտ «եզրակացությունների» համար: Ընդ որում, Սարգսյանն ինքն էլ իր հարցազրույց-պարզաբանումներում ակնարկեց այդ մասին, նշելով, թե իրեն թույլ չի տա առանց համանախագահների իմացության որևէ փաստաթուղթ հրապարակել, սակայն կանի դա «ծայրահեղ անհրաժեշտության» դեպքում: Թե ինչն է Սերժ Սարգսյանը համարում ծայրահեղ անհրաժեշտություն, կամ ինչը կհամարի՝ սա իհարկե հարց է, սակայն ահա այդ ֆոնին թերևս որոշակիորեն կարող է ուրվագծվել Ռուսաստանում նժդեհյան թեմայի բռնկման և խաղարկման սցենարային կամ վարկածային մի մոտիվ, որպես այսպես ասած նախազգուշացում Սարգսյանին, հաշվի առնելով այն, թե ինչ գաղափարախոսության անունից է ներկայանում Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում