Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նժդեհի հարցը քաղաքական լծակ է Հայաստանին ևս մեկ անգամ նեղելու համար

Ռուսական Regnum գործակալության կողմից նախորդ շաբաթվանից սկսված հականժդեհական աղմուկը շարունակվում է նաև այս շաբաթ: Նախորդ շաբաթ, Regnum-ը գրել էր, որ Բանակի 30-ամյակի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում կազմակերպել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը, որը, ըստ ռուսական աղբյուրների, ընդհատվել է Ռուսաստանի ոստիկանության միջամտության արդյունքում։ Մինչդեռ մեզ հայտնի դարձավ, որ ֆիլմը ցուցադրվել է մինչև վերջ՝ չնայած հրահրած սադրանքներին և խոչընդոտներին։ Իսկ սադրանքի կազմակերպիչները իրենց առջև դրված խնդիրը չեն լուծել, ֆիլմի ցուցադրությունը չի ընդհատվել, իսկ ռուսական մամուլում հրապարակումները, թե իբր կանխվել է ցուցադրությունը, իրականության հետ աղերս չունեն։

Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Նժդեհի թեման հին թեմա է, և շարունակվում է մինչև օրս, քանի որ որևէ համակարգված քայլ Հայաստանի կողմից չի արվել. «Սա պետական հարց է, սա Հայաստան պետության և ժողովրդի պատվի հարց է, և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ինքներս չկարողանանք ճշգրիտ պահանջներ դնել և իրավական գնահատականներ տալ։ ԶԼՄ-ների գրածը իրականությունից շատ հեռու է, պիտակներ եմ կպցնում Նժդեհին՝ առանց իմանալու՝ նա ով է, չկա որևէ գաղափարախոսական հիմք»,-ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ 1921-1922 թվականներին, երբ Հայաստանում վերջնականապես հաստատվել են խորհրդային կարգերը, Սովետական Հայաստանը համաներում էր հայտարարել բոլոր նրանց նկատմամբ, որոնք պայքարել էին սովետական 11-րդ կարմիր բանակի դեմ, Նժդեհի նկատմամբ ևս:

«Ստացվում է, որ 1944-45 թվականներին նրան երկրորդ անգամ դատում են նույն բանի համար: Մարդը չի կարող երկու անգամ նույն բանի համար դատապարտվել: Այդ ժամանակ Գերմանիայի հետ համագործակցելու փաստը այդպես էլ մինչև վերջ չի ապացուցվել: Եղել են ցուցմունքներ, եղել են վկաներ, բայց ոչ մեկը վստահ Նժդեհին որպես համագործակցող չի համարել: Բոլորն ասել են, որ ունեցել է մասնակի մտադրություններ Հայաստանը փրկել Թուրքիայից, եթե Թուրքիայի կողմից զորքեր մտնեն Հայաստան: Դատավարությունները լրիվ ուրիշ բանի մասին են եղել»,-ասաց փաստաբանը:

Ըստ նրա՝ իրավական առումով պետք է այդ փաստաթղթերը բացեին, ցույց տային՝ ով է Նժդեհը, որովհետև Նժդեհի արձանը տեղադրելու ժամանակ էլ մեծ աղմուկ Մոսկվայում բարձրացավ:

« Հենց հերթը հասնում է ինֆորմացիոն պայքարին, խեղճանում ենք, չգիտեմ ինչի հետ է դա կապված: Նժդեհի հարցը պետական հարց է, պետք է Հայաստան պետությունը հրավիրի միջազգային կոնֆերանս, հեղինակավոր գիտնականների, փորձեն նստել իրար հետ, հասկանալ  իրականությունը»,-ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ է բարձրացած աղմուկը Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունք, փաստաբանի պատասխանեց, որ դա հնարավոր չէ բացառել, եթե անգամ դա այդպես չէ, նրանք դրանից հսկայական օգուտ են քաղում, և այս ամենն իրենց օգտին է աշխատում. «Իրենք դա չեն անում իրենց տականքների, իրենց դավաճանների վերաբերյալ, որոնք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ դավաճանել են սովետական կարգերը, ուղղակիորեն համագործակցել են նացիստական Գերմանիայի հետ: Իսկ Նժդեհի հարցը քաղաքական լծակ է Հայաստանին ևս մեկ անգամ նեղելու համար, չթողնելու, որ Հայաստանը գլուխ բարձրացնի: Ես չեմ կարծում, որ Նժդեհի հարցը այդքան լուրջ, էական խնդիր է, որ պետք է այդքան դրա մասին խոսել: Այնքան դավաճաններ ու տականքներ են եղել պատերազմի ժամանակ, որոնց անունները պետք է հիշվի: Նժդեհն այդ շարքում չկա: Այդ հարցն արհեստականորեն ուռճացնում են այսօր, որ ինչ-որ քաղաքական շահեր ստանան: Սա ոչ պատմական, ոչ էլ իրավական հարց է: Մենք պետք է կշեռքի վրա դնենք մեր հերոսներին, որոնք մեդալներով են վերադարձել այդ պատերազմից:: Նժդեհը, երբ որ Երևանում բանտարկված էր, նա մի քանի անգամ դիմում է գրել, ասելով՝ խնդրեմ, ինձ օգտագործեք հօգուտ սովետական իշխանությունների, ես պատրաստ եմ: Ցեղակրոնության գաղափարախոսության մեջ ուղղակիորեն է գրված, որ հայ ազգը պետք է համագործակցի սովետական կարգերի հետ և ռուս ազգի հետ: Դա բառացիորեն գրված է, ինչու  դա չեն ասում: Դա գալիս է նրանից, որ ասող չկա»,-հավելեց Ռուբեն Կիրակոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում