Sunday, 26 03 2023
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից
Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն պլանավորում են բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել SpaceX-ում
Երգիչ, դերասան, բարեգործ` Շառլ Ազնավուր
11:15
Գերմանիան ներգրավվել է ռուս-ուկրաինական պատերազմում. Սաքսոնիայի վարչապետ
Հայերի դերը Առաջին աշխարհամարտում
10:45
Հունաստանի վարչապետը մայիսին ընտրություններ է հայտարարել՝ երկաթուղային վթարից հետո տիրող դժգոհության ֆոնին
Արաբական երկրներից կարող ենք մեծ ռեսուրսներ բերել Հայաստան
Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
Եթե դրամ-ռուբլի հավասարության ռեժիմով ենք աշխատելու, ապա դա ավելի ձեռնտու է. ռիսկեր գրեթե չկան
Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
Այս ամենի հետևում կան նաև քաղաքական նպատակներ․ ուսական դպրոցներ բացենք, որ ով գնա այդ դպրոցներ  
09:45
Հնդկաստանը 12 մլրդ դոլարի օդանավակայաններ կկառուցի

ՍԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել Սահմանադրության գերակայության ապահովմանը. Դիլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը համարում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը կազմավորման 26 տարիների ընթացքում անցել է ինստիտուցիոնալ զարգացման բարդ, սակայն շատ կարևոր ճանապարհ՝ ընթացքում բախվելով տարաբնույթ մարտահրավերների, սակայն մշտապես, յուրաքանչյուր իրավիճակում հավատարիմ է մնացել իր գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը:

Արման Դիլանյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

«26 տարի առաջ հենց այս փետրվարյան օրերին ձևավորվում էր տակավին երիտասարդ ու նորանկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, ընտրվում էին նրա անդրանիկ անդամները։ Այսօր ինձ համար անչափ մեծ պատասխանատվություն և պատիվ է Բարձր դատարանում հյուրընկալել իմ պաշտոնաթող գործընկերներին: Հիրավի խորհրդանշական եմ համարում, որ նրանց մեջ են նաև մեր այն գործընկերները, որոնք երդվեցին  և սստանձնեցին Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները և պատասխանատու առաքելությունը հեռավոր թվացող 1996 թվականին»,- ասաց նա։

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ իրենք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը, խտրականության դեմ պայքարի ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ունենալ ուժեղ, անկախ Սահմանադրական դատարան, որպես երաշխավորը և պահապան Սահմանադրությանը՝  կանգնած քաղաքական քննարկումներից  և տարբեր ճամբարներից վեր: Ես շատ երջանիկ եմ, որ այս աշխատանքներն ընթացքի մեջ են: ԵՄ-ն զգալիորեն աջակցել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, և մենք հույս ունենք, որ ականատես կլինենք նաև նոր համագործակցությունների»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ներկայացվեց դատարանի նոր՝ թարմացված պաշտոնական կայքէջը: Այն թարմացնելու համար օգտագործվել են ժամանակակից նորարարական լուծումներ, որպեսզի կայքը լինի ավելի ժամանակակից, հասանելի և մատչելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում