Հայտնի է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունը: Հատկանշական է, որ հանդիպման մասին տեղեկությունն այս անգամ առաջինը հրապարակում է հայկական կողմը: Կա մեկ այլ հատկանշական հանգամանք: Դա տեղի է ունենում Ավստրիայի արտգործնախարարի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանի հետ: