Հայաստանում հրապարակվել է ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումը, որ իրականացվել է նախորդ տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այն ներառել է տարբեր թեմաներ: Դրանցից օրինակ հասկանալիորեն զգալի ուշադրություն է գրավել այն, որ հարցվածների 88 տոկոսի կարծիքով Հայաստանի համար սպառնալիք է Թուրքիան: 81 տոկոսը կարծում է, որ սպառնալիք է Ադրբեջանը: Ուշադրության է արժանի այն, որ 11 տոկոսի կարծիքով սպառնալիք է Ռուսաստանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ: