Thursday, 08 06 2023
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման արժեքը և պարամետրերը
16:40
Միշելն ու Էրդողանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը
16:30
Ֆրանսիական Ալպերում զանգվածային դանակահարության հետևանքով մի քանի երեխա է վիրավորվել
Ծեծկռտուքի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել
16:26
Եղանակը աշխարհում – Հունիս 9, 2023
Վարչապետ Ն․ Փաշինյանի ելույթը Սոչիում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Այդ կոչը պետականությանն ուղղված տեռորիստական սպառնալիք է
Լուրերի օրվա թողարկում 16:00
16:00
«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար
Չի բացառվում՝ ԱՄՆ-ում հանդիպման չեղարկումը ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է

Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել․ Ի՞նչ էկոլոգիակական խնդիրներ կառաջացնի

Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ այն ցածր է 13 սանտիմետրով: Ի՞նչ էկոլոգիակական խնդիրներ կառաջացնի Սևանի այսչափ նվազումը, ի՞նչ ազդեցություն կունենա ջրամբարների ջրային պաշարի վրա և ընդհանրապես ոռոգման համակարգի վրա, եթե անցած տարի, երբ Սևանի մակարդակը բավականին բարձր էր, սակայն երաշտի պատճառով այնպիսի ոռոգման խնդիրներ էր առաջացրել, երբ մենք ականատես եղանք, որ մի քանի մարզերի համայնքների բնակիչներ ստիպված ծայրահեղ միջոցներով՝ ճանապարհները փակելով էին փորձում իրենց բողոքն արտահայտել և խնդիրը լուծել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ջրաբան, ԵՊՀ պրոֆեսոր Թրահել Վարդանյանի հետ։

Ջրաբանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ 13 սանտիմետրով ջրի մակարդակի նվազումը Սևանի էկոհամակարգի վրա որևէ բացասկան ազդեցություն ունենալ չի կարող, դա չնչին քանակ է։ Ջրամբարների պաշարի հարցին անդրադառնալով՝ փորձագետը նշեց, որ տեղումների քանակն այս տարի բավականին շատ է, դեռ կավելանա, այսինքն՝ ջրամբարները կապահովվեն անհրաժեշտ քանակի ջրով, և խնդիրներ չեն լինի, եթե ճիշտ կառավարում կատարվի, ինչում նա լավատես չէ: Վարդանյանն իր վատատեսությունը պարզաբանում է այն հանգամանքով, որ մեզանում հստակ և ճիշտ կառավարումը բացակայում է անկախության տարիներից ի վեր և դեռ չի ավարտվում։

Ջրաբան, պրոֆեսորի դիտարկմամբ՝ կառավարման խնդիրները մեզ մոտ պայմանավորված են մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով։

Օբյեկտիվ պատճառներ նա համարում է նախ՝ ոռոգման համակարգի, ջրատարների հնացած, մաշված ու հաճախ անպիտան լինելը, ապա՝ ոլորտի մասնագետների սղությունը, դրան գումարած՝ բնակլիմայական պայմանների անբարենպաստությունը, իսկ սուբյեկտիվ պատճառն այն է, որ ջրի ռեսուրսներն ու բաշխումը սխալ են կառավարվում, որի մեջ, ըստ նրա, պակաս դեր չունի կոռուպցիայի առկայությունը։ «Ով ինչպես կարողանում է, ջուրն օգտագործում է: Իսպառ բացակայում է գրագիտությունն ու արհեստավարժությունը: Չգիտես՝ ինչպես է ստացվում, որ արդյունքում ջրերն ապահովում են ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, բայց փոխարենը չեն կարողանում բավարարել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը : Արդյունքում ստացվում է՝ մենք միշտ ջուր ունենք և չունենք»,-բացատրում է փորձագետը:

Ըստ նրա՝ այո, բնակլիմայական պայմանները նշանակություն ունեն, սակայն այս թնջուկը միմիայն կարող է լուծվել, եթե կարևորվի ոչ միայն ջրամբարի լցվելը, այլ թե ով և ինչպես կկառավարի ու կբաշխի այդ պաշարը։ Համեմատության կարգով Վարդանյանն օրինակ բերեց Իսրայելին և Իրանին՝ ընդգծելով, որ այս երկրները կարելի է ասել՝ ջուր չունեն, բայց բացառիկ արդյունավետությամբ կարողանում են կառավարել սակավ ռեսուրսները։ Նրա համոզմամբ՝ ձախողումների պատճառներից գլխավորն այն է, որ տարիներ շարունակ մեծ ֆինանսական միջոցներով գրանտային ծրագրեր են բերում ու չեն կարողանում արդյունավետ օգտագործել, մյուս կողմից՝թեև վերջին մի քանի տարում ակնհայտ նվազել է, սակայն դեռ ամբողջությամբ չի վերացել կոռուպցիան, իսկ մյուս խնդիրը՝ ոչ բանիմաց մասնագետների պատասխանատու պաշտոնների նշանակելն է: Ի դեպ, նա նշում է, որ ոռոգման համակարգի բարեփոխման ծրագրերին միշտ ֆինանսավորման առյուծի բաժինն է հասնում:

Վարդանյանի կարծիքով՝ երբ ասվում է, որ երաշտի պատճառով է առաջանում ջրի սակավություն, մեծամասամբ կեղծ է լինում, որովհետև հիմնականում այդ նույն ժամանակ, երբ ջրամբարները լցված չեն լինում, ՀԷԿ-ի մեծ մասը անխափան աշխատում է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում