Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Հայոց պատրիարքի կողմից «Կովերի պարտեզի» հանձնումը վտանգել է հայոց ներկայությունը Երուսաղեմում․ Հրեա ծայրահեղականները սադրանքի են դիմել

Երուսաղեմում պատրիարքության շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Նուրհան պատրիարքը չի ուզում հետ կանգնել Կովերի պարտեզի՝ 99 տարով հրեա գործարարին վարձակալություն տալու ստորագրությունից, Հայր Պարետը՝ նույնպես։ Համայնքում բնականոն կյանքը խաթարված է, պատրիաքությունում՝ ևս։ Համայնքը վճռական է իր գործողությունների մեջ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ այժմ պահն է Պաղեստինի, Հորդանանի և Հայաստանի իշխանություններն ավելի գործնական լինեն և օր առաջ քայլեր ձեռնարկեն կասեցնելու այս պայմանագիրը։

Նախօրեին էլ միջադեպ է տեղի ունեցել հայերի և հրեաների միջև։ Մասնավորապես, հարյուրավոր հրեա ծայրահեղականներ հավաքվել են Հայոց Պատրիարքարանի մոտ, հայոց վանքի դռան դիմաց երգելով, պարելով աղմուկ բարձրացնելով խանգարել հայոց թաղի բնականոն կյանքը։ Նրանք բավական երկար ժամանակ կանգնել են և անգամ փորձել են հայոց վանքի վրա հրեական դրոշ դրել:

Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բոլորին էլ հայտնի է, որ այս տեսարանի պատճառը Նուրհան Պատրիարքը և Պարետ Վարդապետ Երեցյանն են, որոնք սրանից 6 ամիսներ առաջ «Կովերի Պարտեզ» հողատարածքը 99 տարով հանձնել են հրեա գործարարի՝ Թոնի Ռուբինշտայնին, և այժմ պարզվում է, որ նա հրեա ծայրահեղականների հետ է աշխատում և իրենց է աջակցում։

«Կովերու պարտեզի» հանձնումը այսպիսի արդյունքների է բերում, հայոց վանքի վրա հարձակում, աղմուկ և սադրանքներ, որի պատճառը այդ դավաճանական գործարքն է: Դրանք առիթ տվեցին, որ ծայրահեղական հրեաների մուտք գործեն Հայոց թաղ ու վտանգի մեջ դնեն հայոց ներկայությունը Երուսաղեմի մեջ 4-րդ դարից ի վեր։

«Կովերի պարտեզի» հանձնումը վտանգի մեջ է դնում հայոց ներկայությունը Երուսաղեմում: Երեկ տեղի ունեցածը փաստ է, որ եթե «Կովերիի պարտեզի» 99 տարով պայմանագիրը չկասեցվի, հայկական Երուսաղեմը շարունակելու է այսպիսի օրեր ապրել ու վտանգի տակ մնալ։

Այժմ օր առաջ պետք է Նուրհան Պատրիարքը հրաժարվի պատրիարքությունից, իսկ Պարետ Երեցյանը կարգալույծ հռչակվի, քանզի նրանք վտանգ են հայ առաքելական եկեղեցու և նրա համայնքների համար։ Նուրհան Պատրիարքը իր մնալով վտանգի տակ է դնում Հայոց Պատրիարքությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ դեռ Ամանորից առաջ Պաղեստինի իշխանությունները պատվիրակություն էին ուղարկել Հայաստան՝ քննարկելու և կասեցնելու այս խայտառակ պայմանագիրը։

Խնդրի հետ կապված պատրիարքության միաբանները բաժանվել են երկու մասի, մի մասն աջակցում է պատրիարքին, մյուս մասը՝ մերժում։  Նշվում է, որ եթե այսպես շարունակվի և պատրիարքն ընդառաջ չգնա հանրությանը, ապա կպահանջեն պատրիարքի հրաժարականը։

Պետք է նշել, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Նշենք, նաև, որ այս իրավիճակի պատճառով այս տարի Սուրբ Ծննդյան տոնակատարության արարողակարգին ներկա ի եղել Նուրհան պատրիարքը և Հայր Պարեն Երիցյանը: Սաղիմահայերից մեկը նշել էր, որ Նուրհան պատրիարքը հավանաբար բացակա է ոչ թե որովհետև անհանգիստ է, այլ ենթադրում են, որ չի ուզում ներկայանալ Պաղեստինի իշխանության ներկայացուցիչների առջև, ինչպես նաև իր համայնքի առջև այն պատճառով, որ Պաղեստինի իշխանությունները իրենց բողոքն են արտահայտել պատրիարքի ստորագրած պայմանագրի՝ Կովերի պարտեզի հողատարածքի հանձնումը 99 տարով։

Մինչդեռ ամեն տարի Նուրհան պատրիարքը Բեթղեհեմ է մուտք գործում ըստ արորողակարգի, որտեղ նրան դիմավորում են Պաղեստինի իշխանության ներկայացուցիչները։ Ավելին, այդ արարողություններին Պաղեստինի վարչապետը կամ նախագահն են մասնակցում։

Հակառակ նրան, որ Պաղեստինի իշխանությունները իրենց մտահոգություններն են հայտնել Կովերի Պարտեզի պայմանագրի դեմ, բայցևայնպես նրանք հարգել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը և հայ համայնքին՝ ներկայանալով մեծ թվով պաշտոնյաների հետ եկեղեցական արարողություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում