Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, Վիեննայում։ Բանագնացների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում։ «Մոսկվա, ապա՝ Վիեննա, ինչ է հուշում այս ընտրությունը» հարցին պատմաբան Դավիթ Թինոյանը նկատում է՝ Արևմուտքի պահանջն է այն․ «Արևմուտքը վերցնում է հայ-թուրքական կարգավորման մոդերատորի դերը։ Թինոյանի խոսքով՝ ռուսական խանդը անշուշտ գործելու է։