
Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատար է կանգնեցրել, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ։
Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը։
Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, իսկ աֆղանստանցիները փոխանցվել են անօրինական ներգաղթյալների հարցերով զբաղվող կառույցներին։