Monday, 29 05 2023
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
12:15
Ոսկին ոսկու հետևից․ Հայ մարմնամարզիկների բենեֆիսը․․․
08:30
Հայաստանի շախմատիստները հետապնդողների խմբում են. «Dubai Open 2023»
08:10
Հայաստանը կմասնակցի մարմնամարզության World Challenge Cup-ի ևս մեկ մրցաշարի
Մխիթարյանը կխաղա Ստամբուլում․ Մեկ շաբաթ հայ ֆուտբոլիստի համար
Հայաստանի հավաքականի նորեկը Ֆրանսիայից, ով արցախցի է
Հենրիխ Մխիթարյանի ֆանտաստիկ ցուցանիշը
Ռանոսի որոշումը․ Գերմանիայի հնգակի չեմպիոնը «փախցնում» է հայ հարձակվողին
Հայաստանն ընդդեմ Ֆրանսիայի․ Աննախադեպ բասկետբոլային իրադարձություն
31 միլիոն դոլար․ Ովքեր են Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստները
17:15
Եգորյանին մերժեցին․ Օլիմպիական չեմպիոնը խնդրանքով կդիմի՞ Հայաստանին
Սպերցյանի վերջին խաղը «Կրասնոդարում»․ Մեկ քայլ երազանքն իրականցնելու համար
Ճակատագրի հեգնանքը․ Մխիթարյանը պետք է իրականացնի երազանքը
Պատմական․ Մխիթարյանը կարող է գերազանցել Մեսսիին ու Ռոնալդուին
Լոս Անջելեսում կայանալիք Հայաստան – Ֆրանսիա հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են
Ով է Մխիթարյանի հետնորդը Հայաստանի հավաքականում․ Բերեզովսկու դիտարկումը
ՀՖՖ-ն օգնո՞ւմ է յուրայիններին․ Սկանդալային մեղադրանքներ ֆեդերացիայի հասցեին
Հայաստանը շրջանցեց Ադրբեջանին․ Մեր հավաքականի աննախադեպ վերելքը
Ընդամենը 2 քայլ․ Մխիթարյանի երազանքը չի կատարվի, բայց․․․
Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլի Հայաստանի հավաքականո՞ւմ․ Ով է Ստեփան Օգանեսյանը
08:41
Հենրիխ Մխիթարյանի գոլը «Միլանի» դարպասը
Տուխելը նկատեց Հրանտ-Լեոն Ռանոսին․ Հայ հարձակվողը մարզվել է«Բավարիայի» հիմնական թիմում
12:36
Եվս 198 մեդալ․ Հայկական սպորտում կգրանցի՞ նոր ռեկորդ
12:06
Դալալոյանը չի գա Հայաստան․ Յանա Եգորյանի հայտը․․․
17:15
Մալխաս Ամոյանի և Էրիկ Իսրայելյանի որոշումների արժեքը
12:30
Փաշինյանը ներկայացրեց ճանապարհային քարտեզը․ Ինչպես նվաճել 25 օլիմպիական ոսկի
Հայաստանի ֆանտաստիկ ցուցանիշը․ 13 հնարավորից 12 մեդալ
Ով կպաշտպանի Հայաստանի հավաքականի դարպասը․ Այլընտրանքային տարբերակ
Սպերցյանը՝ Զախարյանին կգերազանցի նաև տրանսֆերային հարթակում․ Բերեզովսկին ճիշտ է
Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն Լոս Անջելեսում

Հայտնի են Հայաստանի դրոշակակիրները՝ Պեկինի Օլիմպիական խաղերում

Այսօր, փետրվարի 4 –ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի կունենա ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես 2008 –ի ամառայինում էր, այդ իրադարձությունը կկայանա Ազգային մարզադաշտում, որը հաճախ անվանում են <>:

Ավանդույթի համաձայն, կազմակերպիչները միջոցառման սցենարի մանրամասները խիստ գաղտնի են պահել: Հատկապես չինացիները հատուկ ուշադրություն են դարձրել այս հանգամանքին: Սակայն կասկած չկա, որ նրանք շուտով իրենց շոուով կզարմացնեն աշխարհին:

Անգամ նախորդ շաբաթ տեղի ունեցած փորձը չի բացահայտել գաղտնիքները. հանդիսատեսը պետք է ուղիղ եթերում տեսնի ու հիանա։

Հայտնի է, որ արարողության ռեժիսորը, ինչպես և 14 տարի առաջ՝ Պեկինի ամառային խաղեում, չինացի հանրահայտ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Չժան Իմոուն է։ Նա երեք անգամ առաջադրվել է Օսկարի մրցանակի։

Իմոուի ֆիլմերից երկուսը արժանացել են լավագույն օպերատորական աշխատանքի համար Օսկարի բաղձալի արձանիկին:

Շոուն հայտնի պատճառներով / համավարակ / կլինի ոչ մասշտաբային, բայց՝ դիտարժան: Վառ հանդիսությունը կուղեկցվի երգերով, երաժշտությամբ, պարով, Չինաստանի պատմության, ավանդույթների, մշակույթի և ազգային կոլորիտի ինքնատիպ ներկայացմամբ։

Սկզբում նախատեսված էր ներգրավել 10 հազարից ավելի դերասան, սակայն նրանց թիվը կրճատվել է և կլինի ընդամենը երեք հազար։

Մարդկանց քիչ քանակը կփոխհատուցվի հատուկ էֆեկտներով։ Կազմակերպիչները խոստացել են ոչ սովորական ձևով վառել օլիմպիական ջահը: Նրանց համոզմամբ դա կլինի ամենաօրիգինալ ճանապարհը՝ վերջին 100 տարվա ընթացքում։

Կազմկոմիտեն չի հրաժարվել պատվիրակությունների ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես, յուրաքանչյուր երկրից կլինեն երկու դրոշակակիր / կին և տղամարդ / ՝ գենդերային հավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունը ՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդուհի Թինա Կարապետյանին և դահուկավազորդ Միքայել Միքայելյանին:

Օլիմպիական առաջին մրցումները սկսվել են խաղերի պաշտոնական բացումից երկու օր առաջ՝ փետրվարի 2-ին:

Ընդհանուր առմամբ, տարվա գլխավոր մարզահանդեսին կմասնակցեն աշխարհի 95 երկրների ավելի քան 4 հազար մարզիկ- մարզուհիներ: 15 մարզաձևերում կխաղարկվի մեդալների 109 հավաքածու:

Պեկինը պատմության մեջ առաջին քաղաքն է , որն ընդունել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային օլիմպիական խաղեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում