Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Երևանը պետք է արձագանքի․ Ինչո՞ւ են Բաքուն ու Անկարան վավերացնում «Շուշիի հռչակագիրը» հայ-թուրքական գործընթացի ֆոնին

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը: Ինչու՞ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշեց հենց այս պահին գնալ այդ թղթի վավերացման ուղղությամբ քայլերի, երբ, ըստ էության, մեկնարկել է հայ-թուրքական երկխոսությունը և արդեն իսկ տեղի է ունեցել բանագնացների մեկ հանդիպում։ Ընդ որում հանդիպումից հետո տարածվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու առանց նախապայմանների։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ բնականաբար այս պրոցեսը հայ-թուրքական հարաբերությունների վրա դրական անդրադարձ ունենալ չի կարող։ Սակայն, ըստ Չաքրյանի, կարևոր է հասկանալ, թե ինչպես դրան կարձագանքի պաշտոնական Երևանը և թե վերջնական ինչ որոշում կկայացնի Թուրքիայի խորհրդարանը․ «Փաստորեն մի ձեռքով խոսում են խաղաղության մասին, մյուս կողմից նման հռչակագիր վավերացնում։ Բայց սա նշանակում է, որ իրենց ծրագրերն այլ են։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթաց կոչեցյալին, ապա առայժմ որևէ բանակցություն չի եղել, ընդամենը մեկուկես ժամանոց հանդիպում է տեղի ունեցել՝ անորոշ հայտարարություններով։ Ես չեմ հասկանում, թե հայկական կողմն ինչու է այս պրոցեսն այդքան կարևորում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Չաքրյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը դա անում են ներքին լսարանի համար, տուժողը նորից մենք ենք լինում․<<Այսինքն՝ մեր կապը Շուշիի հետ փորձում են կտրել։ Ես ժամանակին գրել եմ այդ հռչակագրի մասին, միայն Շուշին չէ այնտեղ ներառված։ Մեր տարածքային ամբողջականությունը խախտված է, վերականգնել չենք կարողանում։ Եթե մի պետության տարածքային ամբողջականությունը խախտվում է, խախտվում է նաև ինքնիշխանությունը, ինչը  լուրջ հետևանքների կարող է բերել։ Շատ անմխիթար վիճակում ենք>>,-ընդգծեց թուրքագետը։

Հակոբ Չաքրյանը շեշտում է՝  հռչակագրի վավերացումը հայ-թուրքական գործընթացի վրա բացասական ազդեցություն կունենա, եթե հայկական կողմը բողոքի․ «Բայց ես կասկածում եմ, որ այդ բողոքը կլինի։ Հիմա կարևոր է՝ ինչ դիրք կունենա Թուրքիայի խորհրդարանը։ Այստեղ կարևոր է արձանագրել, որ թուրքական կողմը սկզբնական փուլում նախապայման էր առաջադրել, որ  Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստորեն այդպիսով Ադրբեջանին ևս ներգրավվում էր պրոցեսում, հետո՝ հրաժարվեց։ Սեդար Քըլըչը հանդիպման օրն այդ ձևակերպումն արդեն հանել էր։ Հիմա մի տրամաբանության մեջ ենք՝ անընդհատ Պուտինին զիջի, Էրդողանին զիջի, Իլհամին զիջի․․ անընդհատ զիջում ենք, հանուն ինչի՞, որ ընդամենը մի սահման բացվի։ Անմիջական հարևանի հետ սահման բացելը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետք է լինի, իսկ դրա համար նախապայման առաջադրելն, ըստ այդ նորմերի, թշնամանքի դրսևորում է»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում