Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով` ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցողը ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն էր: Նա ներկայացրել է կարգավորման անհրաժեշտությունը:
Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։ Ըստ կարգավորման՝ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի որոշմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակում է մեկ շաբաթվա ընթացքում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել, և 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն ընդունվել է որպես օրենք։