Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախում  ԱԺ ընտրությունները կանցկացվեն նախագահականից առաջ, դրանով կշոշափվեն ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի տրամադրությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, Արցախի խորհրդարանը քննարկում է երկրում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հարցը, ինչի անհրաժեշտության մասին ավելի վաղ բարձրաձայնել էր նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ձեր դիտարկմամբ՝ այս փուլում այդ փոփոխություններն ի՞նչ նպատակ ունեն։

-Այդ փոփոխությունները մի շարք նպատակներ ունեն։ Առաջին հերթին ՝ փորձ է կատարվում իշխանափոխության անխափան մեխանիզմներ ստեղծել ֆորս-մաժորային իրավիճակներում։ Ու այդ նպատակով առանձնացվելու է խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման օրը։ Բացի այդ՝ սուպեր նախագահական համակարգից անցում է կատարվելու դեպի կիսանախագահական համակարգ, վերականգնվելու է վարչապետի պաշտոնը։ Այսինքն՝  գործադիրի ղեկավարի ու երկրի առաջին դեմքի ֆունկցիաների մեջ բաժանում է տեղի ունենալու, ու վերականգնվելու է այն իրավիճակը, որ գոյություն ուներ մինչև 2017 թվականի սահմանադրական փոփոխությունները։ Իհարկե լինելու են այլ փոփոխություններ ևս, բայց հիմնականը այս  երկու կետերն են։

-Հայաստանում սահմանադրական փոփոխությունները սովորաբար արվել են իշխանությունների վերարտադրության համար։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում առաջադրվելու նպատակ չունի։ Արդյոք Արցախում իրավիճակը տարբեր է Հայաստանից։

-Արցախի դեպքում նույն իրավիճակն էր 2017 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ Բակո Սահակյանն այդ սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում էր շարունակել իր պաշտոնավարումը։ Սակայն պատերազմից  հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդպիսի խնդիրներն արդեն երկրորդական  նշանակություն ունեն։ Այո՛, Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու հաջորդ նախագահական ընտրություններին և դուրս է գալու քաղաքականությունից։ Կարծում եմ՝ նա հավատարիմ է մնալու իր այդ խոստմանը, որովհետև բավականին դժվար է լինելու չկատարել այդ խոստումը։ Չեմ կարծում, թե այս փոփոխությունների մեջ կա ներքաղաքական  բաղադրիչ։

-Հայաստանում կարծես հակված չեն վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգին, թեպետ այստեղ ևս սահմանադրական փոփոխությունների գործընթաց է մեկնարկում։ Հետպատերազմյան այս փուլում տարբեր կառավարման համակարգերը խնդիրներ չե՞ն առաջացնի։

-Ամեն դեպքում՝ արդեն իսկ տարբեր մոդելներ են։ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ է, Արցախում՝ սուպեր նախագահական։ Չեմ կարծում, թե լուրջ խնդիրներ կառաջանան։ Հայաստանի ու Արցախի միջև առկա խնդիրներն այլ հարթությունում են, ոչ թե կառավարման համակարգի մեջ։

-Ձեր տպավորությամբ՝ Արցախի քաղաքական ու հանրային շրջանակներում այս փոփոխությունների շուրջ կա՞ համերաշխություն։

-Այո՛, ինչպես տեսնում ենք  հանրային արձագանքներից, խորհրդարանում ներկայացված, եթե չեմ սխալվում, բոլոր ուժերը կողմ են այդ փոփոխություններին։ Հասարակական դաշտում  գոյություն ունեցող այսպես կոչված ոչ համակարգային ընդդիմությունը ևս ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ  2017 թվականի սահմանադրությունն իրականում շատ վատ սահմանադրություն  էր, մի շարք խնդիրներով, ճգնաժամային իրավիճակները հանգուցալուծելու համար անհարմար մեխանիզմներով։ Մի խոսքով՝ կարծում եմ, այո՛, այդ  հարցի շուրջ կա կոնսենսուս ու բոլորը կողմ են այդ փոփոխություններին։

-Նախատեսվող փոփոխություններից հետո, հաջորդ ընտրություններին Ադրբեջանը խոչընդոտներ չի՞ առաջացնի։

-Փոփոխությունների արդյունքում, ինչպես հասկանում ենք, խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ են տեղի ունենալու, քան նախատեսվում էր։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ  խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան 2023 թվականին։ Սա նաև հնարավորություն կտա շոշափել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի տրամադրությունները և այդ ընտրությունների հաջող անցկացման պարագայում, կարծում եմ՝ հնարավոր կլինի անցկացնել նաև նախագահական ընտրություններ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում