Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյան բավական դրական է գնահատում նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Շեշտում է՝ նախագահը, որին ընտրում է խորհրդարանական մեծամասնությունը, թիմի անդամ է, պետք է փոխլրացնի ինստիտուտների գործունեությունը։ Խոսելով սահմանադրության և հնարավոր փոփոխությունների մասին՝ Արշակյանն ասում է․ «Աթաթուրքի ու ծայրագավառի այս սահմանադրությունը հեղափոխական բուրժուաները պետք է փոխեն ժամ առաջ։ Նիկոլ Փաշինյանի ավազե ժամացույցը ավարտվում է»։