ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ: Այսօր՝ փետրվարի 4-ին, այս մասին ասաց ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ նիստի ժամանակ ներկայացնելով օրակարգը: