Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Պուտինը նահանջու՞մ է. ինտրիգ Չինաստանի ճանապարհին

Սպիտակ տան խոսնակ Ջեյն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այլևս չի համարում, թե ՌԴ ներխուժումն Ուկրաինա անխուսափելի է: Բայդենն այդ բառն օգտագործել էր օրեր առաջ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ընդ որում, ըստ տարածված հաղորդագրությունների, Ուկրաինայի նախագահը դժգոհել էր այդպիսի բնորոշման կապակցությամբ և ասել, որ իրենց ունեցած տվյալներով ներխուժման վտանգը անխուսափելի կամ այդքան մեծ չէ, որքան տարածում է Արևմուտքը: Զելենսկին ընդհանրապես այդ առնչությամբ դժգոհում էր, որ այդպիսի տեղեկությունները տարածում են խուճապ: Այժմ ահա, Սպիտակ տան խոսնակը հայտարարում է, որ հարձակումը անխուսափելի չէ: Ի՞նչ է փոխվել այս օրերի ընթացքում, որ փոխվում է Վաշինգտոնի հռետորաբանությունը: Իհարկե մեծ փոփոխության մասին խոսք չկա, որովհետև նույն խոսնակը նշել է, որ հարձակում այդուհանդերձ կարող է լինել ցանկացած պահի և ՌԴ նախագահը կարող է ցանկացած պահի ընդունել այդպիսի որոշում: Այդուհանդերձ, սպառնալիքի գնահատման մեկ կամ կես սանդղակ իջեցումը արժանի է ուշադրության, որովհետև խոսքն ԱՄՆ նախագահի գնահատականի մասին է: Արդյո՞ք ՌԴ նախագահ Պուտինը տվել է որևէ խոստում կամ ազդակ, որ պատրաստ է նահանջի: Բայց, այդ դեպքում ինչի՞ դիմաց: Ի՞նչ է ստացել նա: Թե՞ խնդիրը ոչ թե ինչ որ բան ստանալու դիմաց նահանջն է, այլ որևէ բան չկորցնելու համար նահանջը: Իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: Միակ որոշակին թերևս այն է, գոնե առայժմ, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի բավականին ծավալուն զորաշարժը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմը ոչ պակաս ակտիվ դիվանագիտա-քաղաքական և ընդհուպ ռազմական շարժով փաստացի իր ենթակայության տակ վերցրեց ամբողջ Արևելյան Եվրոպան կամ Հյուսիսային և Արևելյան Եվրոպան, որովհետև բավականին նշանակալի հայտարարություններ եղան նաև Սկանդինավյան ուղղության վերաբերյալ:

Ավելին, առաջիկայում սպասվում է Բրիտանիա, Լեհաստան, Ուկրաինա ռազմա-քաղաքական ալյանս: Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է Կատարին հատուկ դաշնակցի կարգավիճակ տալու մասին: Մինչդեռ, Կատարի հետ այդ երկխոսության ծավալման առիթը նույնպես եվրոպական ուղղությունն էր՝ Եվրոպա ռուսական գազին այլընտրանք գազամատակկարարման հարց լուծելը, այն դեպքի համար, եթե ռուսական ագրեսիվ քաղաքականությունը հանգեցներ ՌԴ գազի մատակարարումների դադարեցման: Այդպիսով ակնառու է, որ Ուկրաինայի շուրջ ծավալվեց բավականին բարդ խաղ և այդ խաղի այս փուլում թերևս եթե ոչ հաղթողը, ապա առավելության, դրության տերը կարծես թե ամերիկա-բրիտանական տանդեմն է, որը գործնականում նոր իրավիճակ հաստատեց Եվրոպայում և որոշակիորեն ստվերեց Եվրամիության առաջատարներ Գերմանիայի ու Ֆրանսիայի քաղաքական դերակատարումը: Իհարկե Փարիզն ու Բեռլինը պայքարում են դրա դեմ:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերջին օրերին երկու հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի հետ, իսկ Գերմանիայի կանցլերը նախ հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, իսկ այժմ պատրաստվում է մեկնել Ռուսաստան Պուտինի հետ հանդիպման: Բայդենի հետ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Սակայն ակնառու է, որ Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի թեմայի գեներացումը հանգեցրեց իրավիճակի, երբ Ֆրանսիան ու Գերմանիան Եվրոպայում հայտնվեցին ամերիկա-բրիտանական որոշակի օղակում:

Այդ ամենն իհարկե դեռ ամենևին վերջը չէ, սակայն սպառնալիքի աստիճանի մեկ կամ կես քայլ իջեցումով Բայդենը հուշում է, որ մի փուլ ԱՄՆ-ը համարում է անցած: Ի՞նչ փուլ կարող է մեկնարկել այժմ, բարդ է ասել, սակայն առաջին փուլի արդյունքից թերևս դժգոհ է նաև Չինաստանը, ինչը արտահայտվում է ձմեռային օլիմպիադայի բացման առիթով Պեկին մեկնող ՌԴ նախագահ Պուտինի պատվիրակությունը կրճատելու հորդորով:

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ մտադիր էին մեկնել 20-25 հոգանոց պատվիրակությամբ, սակայն Պեկինը հայտնել է, որ պատվիրակությունը պետք է լինի ոչ ավելի, քան 6 մարդ՝ համաճարակի պատճառով: Անկասկած է, որ 20-25 հոգին օլիմպիադայի բացման չէ, որ գնալու էին, ու անկասկած է նաև, որ Պեկինի համար որևէ «մահացու սպառնալիք» չէր ռուսական 20-25 հոգանոց պատվիրակությունը: Անկասկած է, որ արտահայտվել է վերաբերմունք, դժգոհություն, ինչը մեծ հավանականությամբ պայմաբավորված է ուկրաինական «մրցամարտի» այս փուլում ամերիկա-բրիտանական տանդեմին որոշակի հարցեր լուծելու, Ռուսաստանի կամա, թե ակամա «շոշափելի օժանդակություն» ցուցաբերած լինելու հանգամանքով: Ավելին, չի բացառվում, որ Պեկինն այդ առնչությամբ կարող է ունենալ նաև ՌԴ վարքի առումով կասկածներ: Հատկանշական է, որ Սպիտակ տունը գրոհի «անխուսափելի չլինելու» մասին հայտարարում է Պուտինի Պեկին այցին ընդառաջ: Ինչպես կմեկնարկի և կընթանա «ուկրաինական պարտիայի» նոր փուլը, որը թերևս «կմեկնարկի» Չինաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում