Ուկրաինան, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձևաչափ են գործարկել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 3-ին ասել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսևոլոդ Չենցովը։
«Փետրվարի 3-ին գործարկվել է անվտանգության հարցերի քննարկման նոր ձևաչափ՝ Ուկրաինա-ԵՄ-ՆԱՏՕ։ Արտաքին սպառնալիքները շարունակում են միավորել Ուկրաինայի միջազգային գործընկերներին, ովքեր պատրաստ են էլ ավելի ամրապնդել Ուկրաինայի ինստիտուցիոնալ կարողությունները՝ արդյունավետորեն դիմակայելու անվտանգության մարտահրավերներին և ռուսական ագրեսիային»,- գրել է Չենցովը Twitter-ի իր միկրոբլոգում։