Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-թուրքական հանդիպման նոր վայրը. ուշագրավ զուգահեռներ

Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունը: Հատկանշական է, որ հանդիպման մասին տեղեկությունն այս անգամ առաջինը հրապարակում է հայկական կողմը: Կա մեկ այլ հատկանշական հանգամանք: Դա տեղի է ունենում Ավստրիայի արտգործնախարարի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո:

Փետրվարի 2-3-ը Հայաստան էր այցելել Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը: Նրա այցի ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել հայ-ավրստիական բիզնես ֆորում, ինչպես նաև բացվել է Հայաստանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակ: Եվ ահա, ավստրիացի արտգործնախարարի այցից հետո Երևանը հայտարարում է հայ-թուրքական կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման օրն ու վայրը: Արդյո՞ք հենց այդ հարցն էր Ավստրիայի արտգործնախարարի հայաստանյան այցելության բուն պատճառը, իհարկե սակայն ավելի լայն համատեքստով: Այսինքն, արդյո՞ք Ավստրիան կարող է հայ-թուրքական գործընթացում ստանձնել ավելի երկարաժամկետ դեր, ինչով էլ պայմանավորված էր այդ երկրի արտգործնախարարի այցը Հայաստան և Հայաստանում Ավստրիայի երկարաժամկետ ծրագրային մտադրությունների դրսևորումը: Ինչպես հայտնի է, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն իրականացվում էր շվեյցարական միջնորդությամբ: Հնարավո՞ր է, որ այս անգամ այդ դերը իրականացնում է կամ կարող է իրականացնել Շվեյցարիայի հարևան՝ Ավստրիան:

Համենայնդեպս այն, որ երկրորդ հանդիպման վայր է ընտրվում Վիեննան և դրա մասին հայտարարվում է Ավստրիայի ԱԳ նախարարի այցից հետո, ժամանակագրական ուշագրավ զուգահեռ է: Հայ-թուրքական առաջին հանդիպումն ինչպես գիտենք տեղի ունեցավ Մոսկվայում: Ընդ որում, թուրքական կողմը հայտարարել էր, որ դա եղել է Հայաստանի ցանկությունը: Առաջին հանդիպումից հետո Անկարան հայտարարել էր, որ նախընտրելի է հայ-թուրքական հանդիպումներն անցկացնել Հայաստանում և Թուրքիայում, այլ ոչ երրորդ երկրներում: Բայց, երկրորդ հանդիպումը փաստորեն տեղի է ունենալու երրորդ երկրում՝ Ավստրիայում, և սա մեկ այլ հետաքրքիր հանգամանք է: Հայկական կո՞ղմն է դեմ եղել միայն Հայաստանում ու Թուրքիայում հանդիպելուն, թե՞ երրորդ երկրում հանդիպման հանգամանքը պայմանավորված է հայ-թուրքական գործընթացի շահառուների գործնականում լայն շրջանակով: Այդ իմաստով հատկանշական է, թե ինչպիսին կլինի Վիեննայի հանդիպման առնչությամբ Ռուսաստանի վերաբերմունքը: Այստեղ իհարկե կա երկու հանգամանք: Վիեննան զուտ հանդիպման վա՞յր է, թե՞ դիտարկվում է Ավստրիայի հնարավոր ավելի երկարաժամկետ դերակատարում, ինչի մասին խոսեցի ավելի վեր:

Բանն այն է, որ ռուս-ավստրիական հարաբերությունը անամպ չէ: 2020 թվականին կողմերը արտաքսեցին դիվանագետների՝ նախ Ավստրիան, այսպես ասած լրտեսության մեղադրանքով արտաքսեց ռուս դիվանագետի, հետո ի պատասխան դրա նույնն արեց Ռուսաստանը: Հետագայում իհարկե լարվածությունը ծավալում չունեցավ: Ներկայումս, ուկրաինական ճգնաժամի համատեքստում, Ավստրիայի արտգործնախարարը մի կողմից դեմ է արտահայտվել ՌԴ ներխուժման դեպքում գազային սեկտորի հանդեպ պատժամիջոցը՝ քանի որ Եվրոպան ունի գազային կախվածություն ՌԴ-ից, մյուս կողմից նշել է, որ Պուտինը կբախվի տնտեսական մասշտաբային պատժամիջոցների, եթե գնա ռազմական գործողության: Միով բանիվ, հայ-թուրքական կարգավորման գործընթացի երկրորդ հանդիպումը սպասվում է քսան օր անց և պետք է հուսալ, որ Ուկրաինայի շուրջ գերլարված իրավիճակի զարգացումները չեն լինի այնպիսին, որ բացասական ազդեցություն կունենան այդ հանդիպման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում