Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Սարձետակիսը, ով մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հունաստանի նախկին նախագահ (1985-1990 թթ) Խրիստոս Սարձետակիսի մահվան մասին, ով որպես արդարության և ժողովրդավարության ջատագով` մեծ ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։

«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը ցավով ու ափսոսանքով տեղեկացավ` Հունաստանի նախկին նախագահ (1985-1990 թթ) Խրիստոս Սարձետակիսի մահվան մասին: Անմոռանալի է Խրիստոս Սարձետակիսի դերակատարությունն ու ավանդը` որպես արդարության և ժողովրդավարության ջատագով` այդ թվում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

2005 թվականի հունիսի 6-ին հայտնի «TIME» ամսագրին կից շրջանառության մեջ էր դրվել նաև Թուրքիայի Զբոսաշրջության նախարարության չորս էջանոց գովազդային «Թուրքիա, մշակույթների խաչմերուկ» վերնագրով հավելված` մի կոմպակտ սկավառակով:

Տարածված նյութը ապատեղեկատվություն էր տարածում` ներկայացնելով ցեղասպանության ժխտողականության հայտնի թեզերը։

Դեպքի վերաբերյալ Խրիստոս Սարձետակիսը նամակ է գրել «TIME» ամսագրի ղեկավարությանը` Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդներին պատճառած թուրքական ավերածությունների եւ սպանդերի մասին։ Նա ընդգծել է, որ սկավառակը մեկուկես ժամ անդրադառնում է Հայկական հարցին ու առանց որևէ ամոթի պնդում է, որ թուրքերն են եղել ցեղասպանության զոհ “ապստամբ հայերի” կողմից` ամբողջովին խեղաթյուրելով և կեղծելով պատմական ճշմարտությունը։ Նա նաեւ անդրադարձ է կատարում թուրքական պատմագիտության խեղաթյուրման այլ արտառոց դեպքերի` բացարձակապես անընդունելի որակելով դրանց տարածումը եվրոպական եւ ամերիկյան մամուլում»,- ասվում է գրառման մեջ։

Հունաստանում ՀՀ դեսպանությունը իր ցավակցությունն է հայտնել Խրիստոս Սարձետակիսի ընտանիքի անդամներին, ընկերներին եւ բարեկամներին ու նշել. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում