Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ում համար թմբուկ խփող, ում համար հայրենիքի պաշտպան

Մամուլում երկու օր է դատավոր Դավիթ Արղամայանին որոշ շրջանակներ փորձ են անում ներկայացնել որպես թմբուկ խփող: Հիշեցնենք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Դավիթ Արղամանյանին:

«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել մի բնութագիր, որով պարզ է դառնում` դատավոր Արղամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և որպես վաշտի հրամանատր աչքի ընկել առանձնակի քաջությամբ և արիությամբ:

Ստորև ներկայացնում ենք այդ բնութագիրը` առանց խմբագրական միջամտության.

Հիշեցնենք, որ Տրվում է 22-րդ ՀԲՇՄ 4-րդ մարտարշավային գումարտակի մարտական գործողություններին մասնակցած ներքոհիշյալ անձնակազմին:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում 22-րդ ՀԲՇՄ 4-րդ մարտարշավային գումարտակը մասնակցել է մի շարք մարտական գործողությունների և պաշտպանել հայրենիքը արիաբար:

Մասնավորապես՝ նշված գումարտակի մարտիկները 2020թ. հոկտեմբերի 7-ից կոչված են եղել Հայրենիքի պաշտպանությանը: Հոկտեմբերի 26-ին գումարտակր մեկնեյ է Շուշի քաղաք, որտեղ էլ մասնակցել է Քարին տակի, Շուշիի և Շոշի ինքնապաշտպանական գործողություններին:

Գումարտակի մարտիկների ջանքերով, նոյեմբերի 10-ին, Շուշի քաղաքի և Շոշ գյուղի ճանապարհից, թշնամու կողմից զավթած տարածքից դուրս է բերվել 1 միավոր ԲՄՊ 2 մակնիշի զրահատեխնիկա, ինչպես նան 1 միավոր ՈւԱԶ մանթեր մակնիշի տրանսպորտային միջոց և 1 միավոր Ֆորղ Տրանզիտ մակնիշի տրանսպորտային միջոց:

Առանձնակի քաջությամբ և արիությամբ աչքի են ընկել վաշտի հրամանատար Դավիթ Արղամանյանը ն դասակի հրամանատար Ներսես Մանուկյանը: Վերջիններիս կողմից ցուցաբերած բարձր հրամանատարական ունակությունների շնորհիվ գումարտակը ոչ մի զոհ չի տվել:

Մարտական գործողությունների արդյունքում գումարտակը ունեցել է ընղհանուր 9 վիրավոր:

Հոկտեմբերի 29-ին գումարտակի 87 հոգանոց անձնակազմը մեկնել է Բարին տակի ուղղությամբ: Անձնակազմի մեծ մասը՝ 52 հոգի հայտնվել են հրետակոծության ներքո, որի արդյունքում ոչնչացվել են նրանց տեղափոխող մեքենաները: Նշված անձնակազմից ունեցել են 3 հոզի վիրավոր: Գումարտակի մնացած մասը՝ 35 հոգի, դիրք է զբաղեցրել Քարին տակից Սղնախ տանող հատվածում, որտեղ ենթարկվել են ռմբակոծությւսն և նշված անձնակազմի զբաղեցրած դիրքը՝ անտառը ռմբակոծվել և վառվել է ֆոսֆորային հրթիռներով: 35 հոգանոց անձնակազմից ոչ ոք չի տուժել:
Նոյեմբերի 4-ի առավոտյան գումարտակից 4 հոգի՝ Ներսես Մանուկյանի ղեկավարությամբ մասնակցել են Շուշի Քարին տակ խաչմերուկի ինքնապաշտպանությանը:

Նոյեմբերի 5-ի երեկոյան վաշտը Շուշիի ներսում հայտնվելով շրջափակման մեջ, նշված անձանց անմիջական ղեկավարության շնորհիվ կռվել է մինչև վերջին փւսմւիուշտր՝ թշնամու կենդանի ուժին պատճառելով զգալի կորուստներ: Հրամանատարական ճիշտ և գրագետ ղեկավարման շնորհիվ վաշտը կարողացել է ճեղքել և ղուրս գալ շրջափակումից:

Մասնավորապես, Դավիթ Արղամանյանը, իր հրամանատարության տակ գտնվող 13 հոգանոց անձնակազմով և Շուշիի պաշտպանության Բերդ 3-ը, Հովիկ Համբարձումյանի ղեկավարությամբ, վերջինիս կառուցած դիրքերում հայտնվելով շրջափակման մեջ, թիկունքից՝ Շուշի քաղաքի ներսից մոտեցող թշնամական հատուկ նշանակության դիվերսիոն 400-450 հոգանոց խմբի համար ստեղծել է ծուղակ. խմբից 8 հոզի, Ներսես Մանուկյանի ղեկավարությամբ մտել է մարտի մեջ, ստեղծելով տպավորություն, որ դիրքում այլ անձնակազմ չկա, իսկ Դ. Արղամանյանի ղեկավարած 5 հոգանոց խումբը մարտի մեջ չի մտեյ շուրջ 1 ժամ՝ թույլ տայով թշնամական խմբին շրջանցել Ն. Մանուկյանի խումբը, մոտենալ դիրքին ընդհուպ մինչև 20-30 մետր հեռավորություն, և հայտնվել երկու խմբերի միջանկյալ հատվածում: Գործողությունը կատարելուց հետո Ն. Մանուկյանր դուրս է եկել խրամատից, զբաղեցրել ավելի բարենպաստ, սակայն անպաշտպան դիրք և Դ. Արղամանյանի 5 հոգանոց խմբի հետ միաժամանակ, կենտրոնացված կրակի միջոցով ոչնչացրել են ծուղակում հայտնված թշնամական խմբին՝ պատճառելով զղալի կորուստներ ե ոչնչացնելով թշնամական խմբի մեծ մասը: Գործողությունը կատարելուց հետո 22-րղ ՀԲՇՄ 4-րդ մարտարշավային գումարտակի 13 հոգանոց անձնակազմը և Հովիկ Համբարձումյսւնի ղեկավարած 5 հոգանոց խումբը՝ լինելով շրջափակման մեջ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը և կանխատեսվող հարձակման հնարավոր ուղղությամբ ճեղքել է շրջափակումը:

Նոյեմբերի 7-ին, կրկին նշված անձանց ղեկավարման շնորհիվ, գումարտակի մնացած զինվորները՝ թվով 55, ինչպես նաև նրանց միացած 10 ժամկետային զինծառայողներ, կարողացել են ճեղքել շրջափակումը և առանց զոհ տալու դուրս գալ թշնամու կողմից ամբողջովին վերահսկվող և գրավված տարածքից:

Նոյեմբերի 7­ից 10-ը Դ.Արղամանյանի և Ն.Մանուկյանի ղեկավարած խումբը՝ թվով 19 հոգի մեկնել են Շոշ գյուղ և մասնակցել Շոշ գյուղի ինքնապաշտպանությանը:

Նոյեմբերի 10-ին գումարտակը վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:

Գումարտակի անձնակազմից իրենց քաջությամբ և Հայրենիքի նվիրումով աչքի են ընկել ջոկի հրամանատար Բենիամին Մաթևոսյանր, Կարեն Աբրահամյանը, Դավիթ Հովսեւիյանը, Սարգիս Պողոսյանր, Զավեն Գևորգյանը, Սուրեն Սահակյանր և Արման Նազարյանը:

Ծառայության ողջ ընթացքում դասակի հրամանատար Ներսես Մանուկյանը դրսևորել է անմնացորդ նվիրում Հայրենիքի և զինակից ընկերների նկատմամբ: Հաշվի չառնելով թշնամու կողմից անդադար ռմբակոծությունը Ն.Մանուկյանը իր անձնական մեքենայով կազմւսկերպել է հիվանդների և վիրավորների տեղափոխումր, ապահովել է գումարտակր սննդով և զինամթերքով, հարկ եղած դեպքում կազմակերպեյ ջոկատների տեղափոխումր մարտի դաշտ, կամ հակառակը: Նշված մեքենան ոչնչացվել է նոյեմբերի 5-ին թշնամու հրետակոծման արդյունքում:

Շուշիի շրջանի ջոկատի (Բերդ – 3) հրամանատար` Հովիւկ Համբարձուման (ստորագրություն)

Շուշիի գումարտակի հրամանատար Ալեքսանղր Գրիգորյան (ստորագրություն)

Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյան (ստորագրություն)

04.03.2021թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում