Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԿԲ-ն կամ չպետք է միջամտի գնաճին, կամ էլ պիտի ընտրի չարյաց փոքրագույնը

ՀՀ Կենտրոնական բանկի  խորհուրդը որոշել է  փետրվարի 1-ից բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: Արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 9.5% է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%:

Տնտեսագետ, tvyal.com–ի  ղեկավար Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Հայտնի փաստ է, որ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման  տոկոսադրույքի բարձրացումը հիմնական գործիքն է արտաքին ծագում ու պատճառներ ունեցող  գնաճի, որն առկա է մեզ մոտ, զսպման  համար՝ հնարավոր  դարձնելով  փողի շարժի, աճի սահմանափակումը»։ Սակայն, տնտեսագետի խոսքով, նաև հայտնի է, որ եթե այս երևույթը  դրական է փողի շարժի ակտիվացման առումով, ապա տնտեսական առումով  անհերքելիորեն ունենալու է բացասական հետևանքներ։

Դրանցից մեկն այն է, որ տնտեսության մեջ փողի շարժի զսպումը կարող է հետագայում հանգեցնել ՀՆԱ- ի զարգացման դանդաղեցման, ճնշման։

«Պարզ լինելու համար  ասեմ, որ  փողի շարժն ու աճը տնտեսության մեջ պետք  է բնականոն գործոններով պայմանավորված լինեն, այսինքն՝  աշխատանքային ռեսուրսների, բարիքի ավելացմամբ, արտադրանքի ծավալների մեծացմամբ և այլն»։

Հետևաբար, ըստ նրա, եթե հավասարազոր  աճ են գրանցում աշխատանքային ռեսուրսների ու բարիքների աճը, ապա տեղի է ունենում ոչ թե գների աճ, այլ ՀՆԱ-ի։  Ճիշտ  է՝ այս պարագայում փողի զանգվածը ևս աճում է, սակայն, երբ  ունենք ընդհանուր տնտեսական աճ, փողի զանգվածի ավելացումը չի ազդում գնաճի վրա, քանի որ այս պարագայում գների աճը կապված է  հիմնականում դոլարի ներհոսքի, զանգվածի  ավելացման հետ, ինչպես ամբողջ աշխարհում է, բացի այդ՝ ունենք արտադրանքի ծավալների նվազում՝ կորոնավարակի հետևանքով։ Այդ իսկ  պատճառով էլ առաջանում է դրամական միջոցների աճ ՝առանց ՀՆԱ-ի բարձրացման։ Սա էլ պատճառ է  դառնում, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնի։

Իսկ հարցին՝ ինչպես է գնահատում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝  8.0%-ի սահմանումը, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, ի պատասխան Թավադյանի կարծիքով՝  հաշվի առնելով նաև, որ գնաճն արտաքին  ազդեցության հետևանք է, Ճգնաժամային պայմանները՝  բավականին նորմալ տոկոսադրույքի սահմանում  է։ «Պետք է հասկանանք, որ ընտրությունը մեծ չէ. «ԿԲ-ն կամ չպետք է միջամտի  գնաճին, որը հնարավոր է՝ խաթարի տնտեսության երիկամները, նույնիսկ ստեղծի արագ զարգացող գնաճ և գնաճային տագնապ, կամ էլ պիտի  ընտրի չարյաց փոքրագույնը. վերաֆինասավորումով  զսպի գնաճային խուճապը, որն  իր հերթին հանգեցնում է տոկոսադրույքների աճի և ճնշում է բնակչության ու բիզնեսի վարկավորման վրա։ Արդյունքում՝ նվազելու է պահանջարկն ու սպառումը, հետևաբար  կրճատվում գնաճը»,-ընդգծեց տնտեսագետը։

Վերջին անգամ, ըստ տնտեսագետի,  մենք 8 և բարձր տոկոսադրույք ունեցել ենք 2016 թվականին, ինպես նաև 2018-ին և 2014-ին, որը պայմանավորված էր գազի գների, նավթամթերքի  բարձրացումով, և այդ զսպումը տևեց մոտ 2 տարի՝ հասնելով մինչև 10,5տոկոսը 2018թվականի նոյեմբեր ամիսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում