Հրապարակային հռետորաբանությունից անդին, Պուտինի վերջին շրջանի քաղաքական վարքագիծը հուշում է, որ նա հայտնվել է այդ իսկ հռետորաբանության և «գաղափարախոսության» ծուղակում, որից ելք նա գործնականում չունի, քան այդ «աշխարհի պահպանման իրավունք» կորզել կամ Վաշինգտոնից, կամ Պեկինից: Երկուստեք սակայն ՌԴ առաջ դրվում են թերևս բավականին կոշտ պահանջներ և, ինչպես հետխորհրդային կորում գտնվող երկրների համար է բավականին նեղանում մանևրի տարածությունը, այդպես էլ Չինաստանի և ԱՄՆ միջև մանևրի տարածությունը խիստ նեղանում է ՌԴ նախագահի համար:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Մհեր Սահակյանի հետ: