Պեկինում աշխատանքներն է սկսել միջազգայինօլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 139 –րդ գլխավոր համաժողովը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Օրակարգում ամենակարևորհարցերն են , քանզի նիստն անցկացվում է կրճատ ծրագրով: ՄՕԿ-ից պարզաբանում են, որմնացած խնդիրները կքննարկվեն մինչեւ տարեվերջ։ Սա պայմանավորված է նրանով, որ ՊեկինիՕլիմպիական խաղերն ընթանում են խիստ սահմանափակումների պայմաններում: Հավանությանէ արժանացել 2028թ. Լոս Անջելեսի ամառային մարզահանդեսի ծրագրում սքեյթբորդինգ, սյորֆինգ և սպորտային ժայռամագլցում մարզաձևերի ընդգրկման առաջարկը։ Այդ ձևերը իրենցնորամուտը նշել են Տոկիոյի խաղերում: Բռնցքամարտը, ծանրամարտը և ժամանակակիցհնգամարտը պետք է համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին՝ իրենց տեղըպահպանելու համար։
Նստաշրջանի ընթացքում ներկայացվել է 2021թ. ՄՕԿ –ի ֆինանսական հաշվետվությունը:Կազմակերպության եկամուտը կազմել է 4,16 մլրդ դոլար, հասույթը՝ 843 մլն։ 2020թ. եկամուտըկազմել է 623,8 մլն դոլար, ընդհանուր վնասը՝ 55 մլն դոլար։