Երկար սպասված ու շատ լավ լուր: Ահա այդպիսի բնորոշումներով է շատ շրջանակներում ընդունվել տեղեկությունը, որ Արցախի խորհրդարանը պատրաստվում է ընդունել օրենք օկուպացված տարածքների մասին, այսինքն Արցախի տարածքների մասին, որոնք հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Այդ տեղեկության առնչությամբ «երկար սպասված շատ լավ լուր» բնորոշումները հնչում են այնպես, կարծես թե այդ օրենքի ընդունումը ինքնաբերաբար վերադարձնելու է Ադրբեջանի օկուպացրած տարածքները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: