Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դա կարող է Հայաստանի՝ միջազգային հարաբերությունների վրա ուղղակիորեն ազդող դրական գործոն լինել  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը

 -Պարոն Գոչունյան, փետրվարի 2-ից սկսվեցին ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով։ Ի՞նչ են մտածում ստամբուլահայերը Երևան-Ստամբուլ չվերթների գործարկման մասին:

 -Մոտավորապես 2,5 տարվա դադարից հետո Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթները վերսկսվել են: Միշտ էլ 1990-ականների կեսերից սկսած եղել են Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթները, որոնք Թուրքիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ունեցել են բացառիկ նշանակություն այն իմաստով, որ երկու երկրների միջև փակ սահմանների պայմաններում ուղիղ հաղորդակցության միակ հնարավորությունն էր: Իսկ հիմիկվա նոր մեկնարկը բոլորովին տարբեր քաղաքական կլիմայի պայմանների ներքո է կատարվում, այսինքն՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի համայնապատկերի համատեքստում է դիտարկվում կամ մեկնաբանվում թռիչքների վերսկսման հանգամանքը, նոր իմաստներ են վերագրվում այդ ուղիղ թռիչքներին: Թուրքական մամուլում այս իրադարձությունը մատուցվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների Մոսկվայում առաջին հանդիպման միջավայրի իմաստով, և այս թռիչքների վերսկսման համատեքստում թուրքական լրատվամիջոցներում շեշտված ակնկալությունն այն է, որ որպես հաջորդ քայլ Հայաստանը կարող է մասնակցել Անթալիայում դիվանագիտական համաժողովին:

-Ի՞նչ կարծիք ունեք այս փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի վերաբերյալ:

-Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացումը անհրաժեշտություն է, որովհետև անկախության 30 տարիների փորձառությունը ցույց տվեց, որ դա Երևանի տեսակետից ամենալուրջ արտաքին քաղաքական մարտահրավերն է, և Անկարայի հետ հարաբերվելը և այդ հարաբերությունները այնպիսի հարթության վրա դնելը, որ եթե անգամ բոլոր խնդիրները միանգամից չկարգավորվեն, բայց գոնե հայկական կողմը տարածաշրջանում լրացուցիչ դիվանագիտական հնարավորություններ ունենա: Դա կարող է Հայաստանի՝ միջազգային հարաբերությունների վրա ուղղակիորեն ազդող դրական գործոն լինել:

-Այսօր Թուրքիայում նաև ներքաղաքական իրավիճակն է լարված: Ձեր կարծիքով՝ առաջիկայում ի՞նչ է սպասվում Թուրքիային, արդյոք իշխանափոխություն տեղի կունենա ընտրությունների միջոցով թե ոչ: Եվ հայ համայնքի տրամադրություններն ինչպիսի՞ն են այս առումով:

-Թուրքիայում ներքաղաքական լարվածություններ, այո՛, կան, բայց Հայաստանում ներքաղաքական լարվածությունը և խնդիրները անհամեմատելի են Թուրքիայի հետ: Հետպատերազմյան իրավիճակում Հայաստանն այնպիսի ծանր կացության է մատնվել, որ անհամեմատելի է Թուրքիայի հետ: Համենայնդեպս, այս երկու երկրների հարաբերությունները միմյանց նկատմամբ ունեցած դիրքորոշումները, որդեգրված քաղաքականությունը վերազգային, վերպետական բնույթ ունեն, և ներքին քաղաքական գործընթացներից անկախ են:

-Ինչո՞ւ էր այս փուլում Թուրքիային պետք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

-Որովհետև տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, Թուրքիան այսօր ավելի մեծ դերակատար է դարձել, Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ամբողջ տարածաշրջանում միջավայրը պայմանավորելու հնարավորություն ունի, հետևաբար Անկարայի համար որևէ ռիսկ գոյություն չունի Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը փորձելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում