Եվրահանձնաժողովը հավանություն Է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը Շենգենյան համաձայնագրի բարենորոգման եւ նոր կառույցի՝ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման վերաբերյալ՝ միգրացիոն ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման համար: Փետրվարի 3-ին այդ մասին հայտարարել Է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լիլ՝ Եվրամիության նեքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Նրա հայտարարությունը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի առցանց մամուլի ծառայությունը:
«Ես հավանությոին եմ տալիս Շենգենի խորհրդի ստեղծման առաջարկությանը: Մենք պետք Է ուժեղացնենք Շենգենյան գոտու քաղաքական կառավարումը: Դա լրիվ ծավալով համապատասխանում Է շենգենյան տարածության բարենորոգման՝ իմ առաջարկություններին, որոնք ես ներկայացրեցի անցյալ տարի»,- ասել Է Յոհանսոնը:
Ներկայումս շենգենյան տարածության կառավարման համար պատասխանատու Է ԵՄ-ի խորհուրդը ներքին գործերի եւ արդարադատության նախարարների մակարդակով: Եվրամիության արտաքին սահմանների ավելի արդյունավետ վերահսկողության համար Շենգենյան գոտու բարենորոգման, ներառյալ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման նախաձեռնությունը փետրվարի 2-ին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումից առաջ: Նա պարզաբանել Է, որ «դա կապված Է միգրացին խնդրի սրման եւ ահաբեկչության հետ, որը եկել Է եվրոպական հող»:
Նա հայտարարեսլ Է, որ «Ֆրանսիան հանդես Է գալիս Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման օգտին, որպեսզի ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարները կարողանան կանոնավոր հիման վրա որոշումներ ընդունել, հաստատել համապատասխան որոշումները, որոնք վերաբերում են, մասնավորապես, արտաքին սահմաններին»: Մակրոնը նաեւ հայտարարել Է, որ կարեւոր Է համարում «համերաշխության մեխանիզմի» ստեղծումը, որի միջոցով ԵՄ-ի երկրները պարտավորվեին միմյանց միջեւ բաշխել միգանտներին:
Նա կոչ Է արել աշխատելու անօրինական միգրանտների ծագման եւ տարանցման երկրների, առաջին հերթին, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի պետությունների հետ: Ֆրանսիան հունվարի 1-ին ստանձնել Է ԵՄ-ում նախագահ երկրի պարտականություններն առաջիկա կես տաում: Հունվարին Ստարսբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ներկայացնելով Ֆրանսիայի նախագահության ծրագիրը՝ Մակրոնը հայտնել Է, որ Փարիզի գերակայություններից մեկն այդ շրջանում կդառնա Շենգենյան գոտու բարենորոգման նախագծի մշակումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: