Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի ճշմարտությունները

Կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով Հայաստանի նախագահի պաշտոնի համար ՔՊ առաջադրած նոր թեկնածուին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունավերության նախարար Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ իշխանության թևերի միջև պետք է լինի քննարկում, բանավեճ, տարբեր կարծիքներ, սակայն պետք է լինի ընդհանուր ռազմավարություն և չլինի հակադիր շարժում: Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է անդրադառնում այս թեմային: Առաջին անգամ նա արեց դա նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին խոսակցության համատեքստում:

Փաշինյանի անդրադարձում բավականին թափանցիկ է ակնարկը, որ նախկինում թերևս նա իրավիճակը գնահատել է հենց հակադիր շարժման տրամաբանությամբ, դիտարկելով, որ նախագահ Սարգսյանն ունի այլ ռազմավարություն, քան կառավարությունը կամ կառավարող մեծամասնությունը: Այս համատեքստում, յուրովի իրավացի են թե Արմեն Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը: Նախ, այն, որ նրանք կարող էին ունենալ հակադիր պատկերացումներ ու ռազմավարություն, ամենևին զարմանալի չէ:

Ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հիմնավորապես տարբեր մարդիկ են, տարբեր աշխարհայացքով, տարբեր կենսագրությամբ, տարբեր մարդկային խառնվածքով: Ըստ այդմ, նրանց մտածողության տիրույթում ռազմավարական պատկերացումների տարբերությունը բոլորովին զարմանալի կամ անսպասելի չէ: Ընդ որում, չխախտենք նաև նրանց երկուստեք անկեղծության կանխավարկածը, որ երկուսն էլ իրենց տարբեր պատկերացումներով անկեղծորեն հետաքրքրված էին Հայաստանի համար հաջողություն արձանագրելու  հեռանկարով: Սակայն, այդ ամենով հանդերձ, իրավիճակը, քաղաքական տրամաբանությունն ու երկրի կառավարման մոդելը պահանջում է այլ իրավիճակ, կամ առնվազն պահանջում է նախագահի և կառավարության գործունեության հակադրության բացառում: Ընդհանրապես, տարօրինակ է, եթե միմյանց հակադիր են իշխանության գործադիր թևերը, ունեն ռազմավարական տարբեր պատկերացումներ և ըստ այդմ շարժման տարբեր վեկտորներ: Եվ դա առավել ևս այն դեպքում, երբ սահմանադրորեն կա միաբեվեռ իշխանության կառուցվածք՝ խորհրդարան, որը ձևավորում է թե կառավարություն, թե ընտրում նախագահին: Այդպիսով, Արմեն Սարգսյանն իրավացի է այն առումով, որ այդպիսի պարագայում, չունենալով գործնական լիազորություններ, միաժամանակ ունենալով կառավարության, վարչապետի հետ ռազմավարական տարաձայնություններ, նախագահը պետք է կամ լռելյայն կատարի դակիչի դեր, կամ ստանձնի քայքայող դերակատարում, կամ հեռանա:

Արմեն Սարգսյանը կայացրեց առկա իրավիճակում Հայաստանի համար առավել նախընտրելի որոշումը, գերադասելով չստեղծել ավելորդ ստվերային-ինտրիգային իրողություններ կառավարման համակարգում: Միաժամանակ, այդ համակարգում ներդաշնակության և ռազմավարական համադրելիության անհրաժեշտության մասին իր գնահատականով իրավացի է նաև Նիկոլ Փաշինյանը, որը գործադիր իշխանության պատասխանատուն է և դե ֆակտո առաջին դեմքը: Այստեղ վերստին հանգում ենք Հայաստանի Սահմանադրության խնդիրներին, հերթական անգամ արձանագրելով, որ այդ Սահմանադրությունը գրված է ստվերային կառավարման մեխանիզմի տրամաբանությամբ և ճգնաժամահեն է, երբ կառավարումը փորձում ես դուրս բերել պետական ինստիտուցիոնալ դե յուրե սահմանումների և դրանցից բխող հարաբերությունների դաշտ: Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացը պետք է իբրև առաջնահերթություն լուծի հենց այդ «դիսոնանսը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում