Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհ/միջանցք է կառուցվում, որն անցնելու է Ստեփանակերտ-Կրկժան-Ղայբալու-Զառսլու-Լիսագոր-Բերդաձորի հատվածով եւ դուրս է գալու Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի մոտ: Այսպիսով՝ նոր ճանապարհը շրջանցելու է ադրբեջանցիների կողմից գրավված Շուշին, ինչպես նաեւ Բերձոր/Լաչին քաղաքը, որը պետք է վերադարձվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ասում է՝ նոր միջանցքը ավելի անվտանգ է լինելու բնակչության համար, սակայն կտրելու է մեզ Շուշիի մերձակայքից։ Ըստ նրա՝ բարդ է լինելու Աղավնո գյուղի ճակատագիրը: Հայկական կողմը պետք է հասնի նրան, որ այդ գյուղը մնա մեզ։