Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ էկոլոգիայի առաջին լաբորատորիաները Քաջարանում

Քաջարանի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում բացվեցին էկոլոգիայի առաջին լաբորատորիաները։ Դրանք իրենց տեսակի մեջ միակն են թե՜ Հայաստանում, թե՜ ողջ տարածաշրջանում։ Նախաձեռնությունը Քաջարանի քաղաքապետարանինն էր, որին աջակցել են «Այբ» կրթական հիմնադրամը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, բնապահպանական մի շարք կազմակերպություններ: Լաբորատորիաները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքերով ու նյութերով, հնարավորություն կտան երեխաներին ուսումնասիրելու հողի, օդի, ջրի աղտոտվածության աստիճանը, կատարել մի շարք փորձեր: Էլեկտրոնային գրատախտակները հնարավորություն կտան դպրոցականներին տարածաչափական բոլոր հարթությունները օգտագործել գծագրեր կամ գծապատկերներ ստանալու համար։ Իսկ քիմիական լուծույթների, նաեւ տարատեսակ չափիչ սարքերի միջոցով ավելի լավ կճանաչեն իրենց շրջապատող աշխարհը։ Տեղական բյուջեից 20 մլն դրամ է ներդրվել ծրագիրն իրականացնելու համար։«Այբ» կրթական հիմադրամն էլ իրականացրել է լաբորատորիաների ամբողջական նախագծումը եւ հեղինակային վերահսկողությունը ծրագրի կատարման ողջ ընթացքում: Արդեն երկրորդ տարին է Քաջարանի դպրոցներում ուսուցանվում է «Քաջարան. բնություն եւ էկոլոգիա» առարկան, որի դասավանդմանը շատ կօգնի նորաբաց լաբորատորիաները: ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մասնակցելով թվայնացված տեղեկատվական ծրագրերով թիվ 1 դպրոցում անցկացրած բաց դասին, ասաց, որ հնարավոր է ԿԳ նախարարի թույլտվությամբ հանրապետության այլ դպրոցների մասնագետների էքսկուրսիաներ կազմակերպվեն Քաջարան` տեղում ծանոթանալու լաբորատորիաների աշխատանքին: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ խոստացավ նոր սարքավորումների ձեռք բերման հարցում տրամադրել անհրաժեշտ գումարը: Մարզպետը նաև ցանկություն հայտնեց, որ սարքավորումները թանգարանային նմուշ չդառնան, այլ ծառայեն իրենց նպատակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում