Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռուսաստանի հրապարակային նվաստացման նոր ակտը. հայկական աշխարհի հրամայականը

Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջությանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը Էրդողանի Կիև այցից առաջ: Թուրքիան այդ մասին հայտարարում է պարբերաբար: Ավելին, Էրդողանը մի առիթով հայտարարել է անգամ, որ Ղրիմը թե Ռուսաստանինը չէ, թե Ուկրաինայինը չէ, Ղրիմը Թուրքիայինն է, ըստ Էրդողանի: Այդ հայտարարություններն այլ բան չեն, քան Ռուսաստանի Դաշնության՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հինգ երկրներից մեկի հրապարակային նվաստացում: Օրինակ, Ղրիմը չճանաչելու մասին հայտարարում են նաև այլ երկրներ, այդ թվում ՄԱԿ ԱԽ անդամ, որոնք պատժամիջոցներ են կիրառում ՌԴ հանդեպ, դնում են քաղաքական պահանջներ և այլն: Բայց, այդ ամենը նվաստացում չէ, որովհետև Ռուսաստանն էլ նրանց հետ բաց առճակատման ու բանավեճի մեջ է, փորձում է պաշտպանել Ղրիմի հանդեպ իր որոշումը: Այս դեպքում մի կողմ թողնենք այն, թե ինչպես է այդ որոշումը գնահատում կամ բնորոշում մեզանից յուրաքանչյուրը:

Տվյալ պարագայում կատարում ենք փաստի արձանագրում, որ Ղրիմի հանդեպ որոշումը և գործողությունը դատապարտող երկրների հետ Ռուսաստանը առճակատվում է, բանավիճում, փորձում պաշտպանել իր քայլերը: Իսկ ահա Թուրքիայի պարագայում Ռուսաստանը ոչ միայն լռում է, այլ ըստ էության փորձում անգամ արդարացնել Անկարայի դիրքորոշումները, ենթարկել դրանք մեղմասացության, խոսել բարեկամության, անգամ եղբայրության մասին: Միանգամայն հասկանալի է, որ Մոսկվան դա անում է ատամները կրճտացնելով, այստեղ չկա կասկած, սակայն անում է, այսինքն հրապարակավ նվաստանում է, անկարող լինելով հակադարձել Թուրքիայի հայտարարություններին: Թուրքիան մեծ հաշվով վերածվել է Ռուսաստանի հրապարակային նվաստացման սուբյեկտի, որի քաղաքականությունը գործնականում ի ցույց է դնում ներկայիս ռուսական քաղաքականության «պերճանքն ու թշվառությունը», ավելի շուտ՝ պերճանքի ու թշվառության տխուր հարաբերակցությունը: Ամբողջ հարցն այն է, որ այդ հարաբերակցության մետաստազների հանդեպ շատ ավելի զգայուն են այն երկրները, որոնք գտնվում են այսպես ասած «հետխորհրդային կորում» կամ Պուտինի խոսքերով ասած՝ «ռուսական աշխարհի» շրջանակում: Օրերս Պուտինը հերթական անգամ հայտարարել էր այդ «աշխարհն» ամրացնելու մասին, նշելով, թե այդ «աշխարհը» իրենք չեն ձևավորել կամ ձևավորում, բայց իրենց խնդիրն է դարձնել այն այդ «բազմադավան և բազմազան աշխարհում» «ներառված» սուբյեկտների և բոլորի համար գրավիչ: Ահա այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ «թյուրքական աշխարհի» «հորից» բխող նվաստացման ակոսում հայտնված Ռուսաստանը գործնականում այլ բան, քան «ռուսական աշխարհը» այլ ժողովուրդների ու ազգերի նվաստացման միջոցով «ամրացնելը», մտածել և իրականացնել գործնականում անկարող է: Միևնույն ժամանակ սակայն, հրապարակային հռետորաբանությունից անդին, Պուտինի վերջին շրջանի քաղաքական վարքագիծը հուշում է, որ նա հայտնվել է այդ իսկ հռետորաբանության և «գաղափարախոսության» ծուղակում, որից ելք նա գործնականում չունի, քան այդ «աշխարհի պահպանման իրավունք» կորզել կամ Վաշինգտոնից, կամ Պեկինից: Երկուստեք սակայն ՌԴ առաջ դրվում են թերևս բավականին կոշտ պահանջներ և, ինչպես հետխորհրդային կորում գտնվող երկրների համար է բավականին նեղանում մանևրի տարածությունը, այդպես էլ Չինաստանի և ԱՄՆ միջև մանևրի տարածությունը խիստ նեղանում է ՌԴ նախագահի համար: Սա իհարկե մխիթարություն չէ հետխորհրդային կորում գտնվող երկրների, այդ թվում Հայաստանի համար, քանի որ դրանից իհարկե մեր խնդիրները ոչ միայն չեն թեթևանում, այլ հագենում են իհարկե լրացուցիչ ռիսկերով, պահանջելով չափազանց աչալրջություն և այս դեպքում արդեն թերևս առանց հեգնանքի՝ «հայկական աշխարհի» մտաբարոյական և ռեսուրսային առավելագույն մոբիլիզացիա պետական խնդիրների լուծման շուրջ: Մոբիլիզացիա սակայն ոչ կենացով ու պաթետիկ հռետորաբանությամբ, ինչպես քառորդ դար էր: Մոբիլիզացիա, շատ լավ պատկերացնելով այդ հայկական աշխարհի ներսում էլ շահերի և պատկերացումների տարբերությունները, սակայն դրանցով հանդերձ կազմակերպելով առարկայական և պրագմատիկ երկխոսություն այդ տարբերություններից ընդհանուր որոշումներ դուրս բերելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում